+374 94 000 446

JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր են մշակվել

Դիտվել է` 468

19.07.2019
post single img

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JIKA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է  Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։

Որպես Հայաստանում JIKA-ի ծրագրերի համակարգող գրասենյակի ղեկավարի՝ Յուկիհիկո Եջիրիին ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացման և կարողությունների մեծացմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վերամշակմանն ուղղված ծրագրերի նախագծերը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության խորացման և դրա համատեքստում համատեղ այլ ծրագրեր մեկնարկելու հարցերի շուրջ։

Ծառայություններ

Վերջին դիտումները