Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
Դիտվել է` 1161
30.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը:
Ջերմոցատերերն անդրադարձել են նաև իրենց մտահոգող խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում էին ջերմատներում գազի սակագնի նվազեցմանը (ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը), վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացմանը, ներկրվող թունաքիմիկատների որակի վերահսկմանը, ինչպես նաև ջերմատներում արտադրվող գյուղմթերքի իրացման հնարավորությունների ընդլայնմանը:
Մասնակիցներն ընդգծել են մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման և հարկային դաշտում բարեփոխումների իրականացման կարևորությունը:
Քննարկված թեմաների թվում էր նաև տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը:
Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հավաքագրել և հանգամանորեն ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված առկա խոչընդոտների վերացմանը և ջերմոցային տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով