Իրանական Arad Agricultural Machinery- ը մտադիր է 1 մլն դոլար ներդնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությանը
Դիտվել է` 2020
11.08.2018
Business Armenia (BA) հիմնադրամը և իրանական Arad Agricultural Machinery ընկերությունը օգոստոսի 10-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում վերջինս կներդնի 1 մլն.դոլար, Երևանում գյուղատնտեսական տեխնիկա և արտադրական սարքավորումներ արտադրելու համար:
BA գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքերով, սկզբում կստեղծվի 20 աշխատատեղ, իսկ վերապատրաստումից հետո նրանց թիվը կհասնի 100-ի: Նա ընդգծել է, որ արտադրության համար հումքը կբերվի Իրանից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից: Ձեռնարկության արտադրանքը կուղղվի Ռուսաստան:
Arad Agricultural Machinery գործադիր տնօրեն Նասեր Ռահիմը հույս է հայտնել, որ արտադրությունը կսկսվի երկու ամսից:
Հուշագրի ստորագրմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: Ողջունելով ծրագրի մեկնարկը, նա ընդգծել է. «Ներդրումներն առանցքային դեր են խաղում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Իսկ արտադրական միջոցների արտադրությունը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը և տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացմանը»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 263.4 մլն դոլար, տարեկան աճը` 10.1%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 11.8%, կազմելով 84.2 մլն դոլար, իսկ ներմուծումը`9.3%, մինչև 179.2 մլն դոլար: 2018 թվականի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 154.6 մլն դոլար, տարեկան աճը`40.8%: Մասնավորապես, արտահանումն աճել է 39.1% և կազմել 48.1 մլն դոլար, իսկ ներմուծումը`41.6%, հասնելով 106.5 մլն դոլարի:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով