Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե ԵԱՏՄ երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ
Դիտվել է` 194
07.12.2018
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: <Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին>,- ասել է Փաշինյանը:
Նա ավելացրել է, Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: <Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրըե և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:
Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ>,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Նա հիշեցրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:
Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: <Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններինե և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը>,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նյութի աղբյուրը՝ Arminfo.am
Վերջին դիտումները
-
21.02.2019
Հայաստանում գործունեության մասնագիտացված տեսակները ժամանակավորապես իրավունք կստանան աշխատելու շրջանառության հարկի կարգավորման դաշտում -
20.02.2019
ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը -
18.02.2019
ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 50% -
15.02.2019
Կարևոր է ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրումը -
13.02.2019
Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի կանխիկ գործառնությունների ծավալների կրճատման հարցին -
11.02.2019
Կառավարության ծրագրում ամրագրված՝ տարեկան միջինը 5% տնտեսական աճը բավական հավակնոտ է -
07.02.2019
Կառավարությունը մտադիր է ստեղծել նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն -
05.02.2019
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազար դրամով -
05.02.2019
Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն -
01.02.2019
Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները -
29.01.2019
ՊԵԿ-Ը ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԱՊՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ՉՇՐՋԱՆՑԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ -
24.01.2019
Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի -
23.01.2019
Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները -
21.01.2019
Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 700 մլն եվրո վարկ կտրամադրի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար -
18.01.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 2018 թ. արդյունքներով ակնկալում է տնտեսական ակտիվության 5,2-5,3% աճ