Ինչպե՞ս են արտերկրից մեքենա գնում. մաքսային ինչ վճարներ են հաշվարկվում ավտոմեքենայի ներմուծման ժամանակ
Դիտվել է` 1610
15.07.2019
Հայաստանի Հարապետությունը 2015թ.-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես տարբերվում են Հայաստանում գործող դրույքաչափերից, ուստի շուրջ 780 ապրանքատեսակների մասով Հայաստանը ստացել է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետման իրավունք:
Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, ինչը ենթադրում է նաև միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի առկայություն: Ընդհանուր առմամբ, ապրանքների ներմուծման դեպքում հայտարարատուի կողմից ենթակա են վճարման մաքսային վճարների հետևյալ տեսակները՝ ներմուծման մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը), մաքսավճարները: 2020թ. հունվարի մեկից, ի տարբերություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի՝ գործելու են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերով սահմանված մաքսատուրքերը, ինչով էլ պայմանավորված է ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի թանկացումը, բացի դրանից ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը սահմանվելու են ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Այլ կերպ ասած՝ երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը կբարձրանա, զրոյական դրույքաչափ կիրառվելու է միայն ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծելու դեպքում: Այս նորմերի նպատակը, ըստ էության, ԵՏՄ անդամ պետությունների արտադրանքի վաճառքը խրախուսելն է։
Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մաքսատուրքերի հաշվարկման բազա են համարվում, կախված ապրանքի տեսակից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագիրը (ապրանքի քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և (կամ) որով կատարվում է ապրանքի մանրածախ առևտուրը, ծավալը կամ այլ բնութագիր), եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ»: Մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մաքսային մարմին, որը, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, իրավասու է գրանցելու մաքսային հայտարարագրերը: Մաքսային հայտարարագիր ներկայացնելիս ապրանքները պետք է գտնվեն այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում այդ ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը: Ապրանքների ներմուծման դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմնին տրամադրման ենթակա տեղեկատվության ցանկը, ինչպես նաև համապատասխան ընթացակարգի կիրառման հետ կապված հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեք է համարվում այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքների համար՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս: Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին է համարվում այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարը, որոնք գնորդի կողմից կատարվել են կամ ենթակա են կատարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի՝ այլ անձի: Ընդ որում, վճարումները կարող են կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարվում են հետևյալ լրացուցիչ հավելագրումները՝
1) ծախսերը՝ այնքանով, որքանով դրանք կատարվել են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այդ թվում՝
ա) միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունը՝ բացառությամբ գնման համար վարձատրության, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ ներմուծվող ապրանքների գնման կապակցությամբ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գնորդին ներկայացնելու մասով մատուցված ծառայությունների դիմաց,
բ) տարայի հետ կապված ծախսերը, եթե մաքսային նպատակներով այն դիտարկվում է որպես ներմուծվող ապրանքների անբաժանելի մաս,
գ) ներմուծվող ապրանքների փաթեթավորման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը:
Ներմուծվող ապրանքների արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքով նախատեսված մյուս մեթոդների կիրառմամբ՝ ըստ հերթականության: Ավտոմեքենաների մաքսային վճարները հաշվարկելու հիմք են ընդունվում հաշիվ-ապրանքագրերը (ինվոյս), իսկ եթե դրանք մաքսային մարմնի կողմից ճանաչվում են ոչ արժանահավատ, ապա կիրառվում են ՊԵԿ-ի սահմանած հսկիչ գները: Հարկ է նկատել, որ ավտոմեքենան հսկիչ գնով մաքսազերծելիս հայտարարատուներն ավելի բարձր մաքսատուրք են վճարում: Ինվոյսը, կամ այլ կերպ ասած՝ հաշիվ-ապրանքագիրը ավտոմեքենայի ձեռքբերման գինը հավաստող փաստաթուղթն է, որը հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից մաքսազերծում կատարելիս: Ընդ որում՝ եթե մաքսային մարմնի կողմից որևէ առերևույթ անհամապատասխաություն չի հայտնաբերվում անձի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի առնչությամբ, ապա մաքսային մարմինը մաքսազերծումը կատարում է անձի ներկայացրած ինվոյսի հիման վրա: Սակայն պետք է հաշվի առնել, որ հետբացթողումային շրջանի, այն է՝ 3 տարվա ընթացքում, մաքսային մարմինը ներկայացրած ինվոյսի արժաահավատությունը ստուգելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է ավտոմեքենան ձեռքբերելիս արժանահավատ փաստաթղթերի հիման վրա գործարքը կատարելու և օրենքով նախատեսված բոլոր պահանջները պահպանելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է ավտոմեքենայի առուվաճառքի գործարքին, ապա կողմերի հատուկ կամահայտնության բացակայության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը առուվաճառքի պայմանագրում վաճառող կողմ է հանդիսանում: Նշենք միայն, որ յուրաքանչյուր երկրի օրենսդրությամբ գործարքի վերաբերյալ առանձնահատուկ կանոններ են նախատեսված:
Նյութի աղբյուրը՝ armdaily.am
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար