ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին ամենաբարձրն է սկսած 2011-ից
Դիտվել է` 2221
01.02.2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7.8%: Սա ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին:
Ըստ Խաչատրյանի, այս աճը պայմանավորված է զգալի չափով արտահանման հետ, քանի որ կոնյակի արտահանումը այս տարի գերազանցել է 26 % - ը, տպավորիչ է նաև գինիների արտահանման աճի ցուցանիշը, որից մրգային գինիների աճը կազմել է 75 %, իսկ 26 % - ով աճել են խաղողի գինիները։ Զարգացող նոր ուղղություններից է շոկոլադը, որի աճը կազմում է 14.2 %։
«Շինարարությունն է աճել աննախադեպ տեմպերով՝ 4.6 %, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալները հուշում են, որը աճը կկազմի 15%: Նաև նկատում ենք, որ էական աճ կա հանրային սննդի և գիշերակացի ծառայություններում՝ 27%, ինչը նշանակում է, որ ներգնա զբոսաշրջությունը լավ պայմաններ է ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, իրենց գնահատականներով, այն կգերազանցի նաև մեր վերջին կանխատեսումները, այսինքն տնտեսական աճը 2019 թվականին կլինի 8%-ի սահմաններում։
Նախարարը նշեց, որ դեռևս ձեռնպահ կմնա կանխատեսումներից՝ ընթացիկ տարվա համար, փոխարենը վերահաստատեց, որ կառավարությունը հանձնառու է իր տնտեսական քաղաքականության շրջանակում անել առավելագույնը, որպեսզի 2020 թվականին ևս արձանագրեն նախորդ տարվա դրական արդյունքին համահունչ արդյունքներ՝ շարունակելով ապահովել կանխատեսելի, կայուն և հավասար միջավայր տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար։ Եվ այն խնդիրները, որ նախորդ տարի նկատել ու հավաքագրել, սակայն չեն հասցրել լուծել ամբողջությամբ, այս տարի փորձելու են պահել իրենց ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուրի համար հետևողականորեն գտնել համապատասխան լուծումներ։
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով