ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով
Դիտվել է` 115
08.02.2021
ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազ. Դոլարով կամ 8.84%-ով։
Ինչպես տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, արտաքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազ. Դոլար և մեկ տարում աճել 268 մլն 629 հազ. Դոլարով կամ ավելի քան 4.64%-ով, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 մլրդ 593 մլն 202 հազ. Դոլար և 12 ամսում աճել ավելի քան 298 մլն դոլարով կամ մոտ 5.63%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 459 մլն 944 հազ. Դոլար և 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել 29 մլն 373 հազ. Դոլարով կամ մոտ 6%-ով (կրկնահաշվարկից խուսափելու նպատակով` ՀՀ կենտրոնական բանկի արտաքին վարկերի գծով ՀՀ կառավարության կողմից տրամադրված արտաքին երաշխիքները արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեջ)։
ՀՀ ներքին պարտքը 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազ. դոլար և մեկ տարում աճել 378 մլն 601 հազ. Դոլարով կամ ավելի քան 24.6%-ով, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի գծով 1 մլրդ 834 մլն 773 հազ. Դոլար պարտավորությունները այդ ժամանակահատվածում աճել են ավելի քան 422 մլն դոլարով կամ մոտ 29.9%-ով, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին կազմել է 80 մլն 567 հազ. դոլար և 2019-ի նույն օրվա համեմատ նվազել 43 մլն 402 հազ ԱՄՆ դոլարով կամ ավելի քան 35%-ով։ Այլ ներքին պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։
Վերջին դիտումները
-
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով