ՀՀ-ն ու Ղրղզստանը ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը
Դիտվել է` 2167
12.08.2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը օտարերկրյա ներդրողների համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմամբ հնարավորություն կընձեռի խթանելու երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնելու առևտրատնտեսական կապերը, այդ թվում, ընդլայնելու աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:
Օգոստոսի 9-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով