ՀՀ ԿԲ բարելավել է 2018 թվականի գործազրկության մակարդակի կանխատեսումը` 16,6% միջնաժամկետ կտրվածքով մինչև 16% նվազման հեռանկարով
Դիտվել է` 1602
12.09.2018
Հայաստանի կենտրոնական բանկը բարելավել է 2018 թվականի գործազրկության մակարդակը` նախորդ 17,1%-ց մինչև ներկայի 16,6% (հին մեթոդաբանությամբ): Միջնաժամկետ հեռանկարում ԿԲ ակնկալում է գործազրկության մակարդակի 0,2-0,3 տոկոսային կետով տարեկան նվազում` մինչև 16%:
Այդ մասին նշվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության 2018 թ. 3-րդ եռամսյակի ծրագրում, որը հրապարակվել է օգոստոսի վերջին, որտեղ 2018 թվականին գործազրկության մակարդակի նվազումը պամանավորված է տնտեսական աճի տեմպերի ակնկալվող 5,6-6,9% սահմաններում, ներդրումների խթանմանը նպատակաուղղված կառավարության քաղաքականությամբ, իրականացվող ենթակառուցվածքային բարեփոխումներով:
2017 թվականին ԿԲ-ն գործազրկության մակարդակը կանխատեսել էր 17,9% մակարդակում` միջնաժամկետ հեռանկարում տարեկան 0,3-0,5 տոկոսային կետով հետագա նվազմամբ` մինչև 17,4-17,6%: ԿԲ այդ կանխատեսումը գրեթե համընկել է տարվա արդյունքներով փաստացի արձանագրված ցուցանիշին` 17,8%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18%` 2015թ. 18,5% դիմաց: 2018թ. I եռամսյակի գործազրկության մակարդակի արդյունքները Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հուլիսին` նշելով ինչպես հին, այնպես էլ նոր մեթոդաբանույամբ հաշվարկված տվյալները` 17,6% (2017թ. I եռամսյակի 19% դիմաց); նորով` 20,6% (2017թ. I եռամսյակի 21,8% դիմաց), ընդ որում, կին գործազուրկները կազմել են 19,8%, իսկ տղամարդիկ` 21,2%: Հաշվարկի նոր մեթոդաբանությունը հաշվի չի առնում տնային տնտեսությունում զբաղվածներին:
Նշենք, որ ՀԲ կանխատեսման համաձայն, 2018 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կկազմի 18,1%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ չքավորության մակարդակը (գնողունակության 5.5 դոլար պարիտետի պայմաններում) 2018թ. կարող է հասնել 38,2%` 2019թ. մինչև 36,8% նվազմամբ, իսկ 3.2 դոլար գնողունակության պարիտետի պայմաններում աղքատության մակարդակը 2018-2019թթ. կարող է նվազել 10,1%- 9,1%:
Վերջին դիտումները
-
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար -
19.08.2020
Մեկնարկում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ