ՀՀ-ի ու Սինգապուրի միջև կստորագրվի ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր
Դիտվել է` 2068
30.09.2019
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր:
Երեկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը:
«Այս տարի ՀՀ-ի ու Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են, ինչը գերազանց դաշտ է ստեղծել մեր ժողովուրդների միջև տարաբնույթ փոխանակումների ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մենք շահագրգռված ենք խորացնելու Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մեր երկու երկրներն ունեն հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով ու իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա: Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումներն ու Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ հաջորդ տարի Սինգապուրում կկազմակերպվեն Հայաստանի օրեր, որը նոր խթան կլինի համագործակցության զարգացման համար:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար