ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ՌԴ հետ համագործակցությամբ մտադիր է ներդնել ԱԱՀ տեղեկատվության վիճակագրության մշակման նորարական մեթոդներ
Դիտվել է` 1943
02.07.2018
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ՌԴ հետ համագործակցությամբ մտադիր է ներդնել ագրոարդյունաբերական համալիրի /ԱԱՀ/ տեղեկատվության վիճակագրության մշակման նորարական մեթոդներ: Այդ մասին հունիսի 29-ին ռուս–հայկական 7–րդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Նա նշել է, որ գյուղատնտեսության վիճակագրության տվյալների հավաքագրումը և մշակումը ենթադրում է հողերի մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ թվային տեխնոլոգիաների օգնությամբ:
«Դա թույլ կտա ավելի որակյալ լուծումներ գտնել ԱԱՀ արդյունավետ զարգացման համար»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով, գյուղատնտեսությունում տեխնոլոգիաների ներդրման հարցը ռուս գործընկերների հետ համագործակցության առաջնահերթ ուղղություններից է:
Իր ելույթի ընթացքում փոխնախարարը նշել է Հայաստանի գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական ուղղությունները: Առաջին հերթին Հարությունյանը նշել է ենթակառուցվածքների զարգացումը, մարդկային կապիտալի բարելավման շարունակական աշխատանքը՝ բարձրագույն և տեխնիկական կրթության տեսակետից: «Այսօր մենք Կրթության և գիտության նախարարության գործընկերների հետ բարեփոխումներ ենք անցկացնում ագրարային կրթության ոլորտում, մասնավորապես՝ տեխնիկական: Այստեղ մեր ջանքերը հիմնականում կենտրոնացած են այն բանի վրա, որպեսզի ուսանողներն իրենց ժամանակի առնվազն 50-60%-ն անցկացնեն ոչ թե լսարաններում, այլ՝ դաշտում, ինչն արվում է նրանց գործնական փորձի հարստացման համար, նախքան նրանք ձեռնամուխ կլինեն ագրոոլորտում իրենց անմիջական գործունեությանը»,- պարզաբանել է նա: Միաժամանակ գերատեսչությունն աշխատում է խորհրդատվական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ, որոնք ներկայացված են երկրի բոլոր մարզերում, բայց դեռևս ֆերմերային տնտեսությունների բոլոր կարիքները չեն բավարարում:
Հաջորդ ուղղությունը Հարությունյանը համարում է ֆինանսական ռեուրսների մատչելիությանը: Փոխնախարարը նշել է, որ այսօր պետական քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսավորման պայմանների բարելավմանը: Այս առնչությամբ նա հիշեցրել է ագրոապահովագրության համակարգի ներդրման մասին, որը Հայաստանում կգործարկվի 2019 թվականից: Ոչ պակաս կարևոր խնդիր է փոխնախարարը համարել ռիսկերի նվազեցումը, բայց ոչ միայն ապահովագրության համակարգի գործարկման, այլ նաև՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսությունը պաշտպանող գործիքների կիրառման միջոցով:
Ելույթում հատուկ շեշտադրում է արվել ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վրա: Այս առումով նա նշել է հայկական և ռուսական պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության կարևորությունը չօգտագործված ներուժի իրացման համար ձեռնարկատերերի արդյունավետ շփումների ապահովման հարցում:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով