ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է սննդամթերքի շուկան, բացառելու համար գների աճի մասին իրարամերժ խոսակցությունները
Դիտվել է` 1390
30.11.2018
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է սննդամթերքի գները, որոնք ունեն սպառողական մեծ հետաքրքրություն, որպեսզի բացառվեն գների բարձրացման մասին խոսակցությունները: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ձմռանը թանկանալ կարտոֆիլը, սակավ բերքի պատճառով:
Ըստ Գևորգյանի, նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն կարտոֆիլի, ձվի, պոմիդորի, մսի, պանրի և վարունգի գները: «Մենք կուսումնասիրենք և կներկայացնենք տեղեկատվություն: Իհարկե, մենք ունենք Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության տվյալները, որտեղ այս առումով փոփոխություններ չկան, բայց մենք անցկացնում ենք մեր հետազոտությունները, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա», - ավելացրել է նախարարության գործող ղեկավարը:
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն վերջերս ներկայացրեց գները երկրի սպառողական շուկայում`2018 թվականի հոկտեմբերի դրությամբ: Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 3.5%, 2017-ի հոկտեմբերի համեմատ: Ըստ վիճակագրության, թանկացման գծով առաջին տեղում է թարմ և սառեցված ծովամթերքը, աճելով 35.9%: Երկրորդ տեղում է տավարի և հորթի միսը, որոնց գները տարվա ընթացքում ավելացել են 22.7%: Այնուհետև հաջորդում են` չորացրած մրգերը և ընկույզները (18.2%), մսամթերքը (11.9%), թարմ և սառեցված մրգերը (7.5%), գառան, ոչխարի և այծի միսը (7.4%), կարագը (7.4%), բուսական յուղը (6.2%), թարմ և սառեցված ձուկը (6.2%), ինչպես նաև ձվերը (5.6%): Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ. հոկտեմբերին, 2017 թվականի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 2.8%:
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ