ՀՀ էներգետիկայի նախարարը և USAID ներկայացուցիչը քննարկել են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքները և շուկայի ձևավորման նոր մոդելներ
Դիտվել է` 1304
26.06.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած շարունակական աջակցության համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման և տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Արթուր Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող՝ Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված ծրագրի, ինչպես նաև Հայաստանում նոր տեխնոլոգիա հանդիսացող հոսանքի փոխակերպման ենթակայանի կառուցման ընթացքում համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքներին և շուկայի ձևավորման հնարավոր նոր մոդելներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար:
Հիշեցնենք, որ 2017 թվականին սկսված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը ենթադրում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային մատակարարի ինստիտուտի ներդնում: Սպառողը հնարավորություն կունենա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից բացի, էլեկտրաէներգիա ձեռք բերել նաև այլ մատակարարներից: Այնուամենայնիվ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կմնան երաշխավորված մատակարար: Այն սպառողը, որը չի ցանկանա էլեկտրաէներգիա ձեռք բերել այլընտրանքային մատակարարներից, կկարողանա շարունակել ստանալ այն ցանցերից: Եվս մեկ նորություն վերաբերում է խոշոր մեծածախ սպառողների շուկա մուտքին, որոնք հնարավորություն կսդտանան էլեկտրաէներգիա ձեռք բերել անմիջապես գեներացիայի օբյեկտներից, ներմուծել այն և օգտագործել սեփական կարիքների համար: Այս միջոցն ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, ինչը պետք է հանգեցնի շուկայում մասնավոր հատվածի զգալի ակտիվացման: Կանոնակարգված են նաև կարգավորող մարմինների լիազորությունները՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար