+374 94 000 446

ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

Դիտվել է` 254

04.03.2020
post single img

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին և Ջենե Ֆանգին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության, մասնավորապես, արդյունաբերության մրցունակության և արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտահանման կառուցվածքը և առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաև հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն, իր հերթին, անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին:

Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները:

Ծառայություններ

Վերջին դիտումները