Հայտարարվել է ԵՄ կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ
Դիտվել է` 1359
09.07.2020
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իսկ համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ և էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»: Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարևոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, և ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային և ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,470,000 միլիոն եվրո», - հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։
Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
1.Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված:
Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1613
2. Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն:
Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1606
2) Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1613
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձևով: Հաջողակ դիմորդները նաև կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ: Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։ Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ