Հայկական զբոսաշրջային ընկերությունները կմասնակցեն Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսին
Դիտվել է` 1866
28.07.2018
Հայաստանի 7 զբոսաշրջային կազմակերպություն սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացնելու է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Այս մասին հայտնում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը:
Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ «Tourism Expo Japan» 2018 ցուցահանդեսին պատշաճ կերպով նախապատրաստվելու և հաջողությամբ անցկացնելու նպատակով հուլիսի 27-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը և Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի (ՀԶԶՀ) գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց հետ փոխանակելու են համապատասխան փորձը, գիտելիքը և տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում:
ՀԶԶՀ-ն, Զբոսաշրջության զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում, ցուցաբերելու է ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի ազգային տաղավարի ձևավորման, կառուցապատման և կահավորման գործում, տրամադրելու է գովազդատեղեկատվական նյութեր «Tourism Expo Japan» 2018թ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին զբոսաշրջային օպերատորների մասնակցության պատշաճ ապահովման համար:
Զբոսաշրջության կոմիտեն վերահսկելու է նախատեսվող միջոցառումների համար ՀԶԶՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնելու է զբոսաշրջային կազմակերպությունների ճանապարհորդական ծախսերի լիարժեք ֆինանսավորում և տաղավարի վարձակալության համաֆինանսավորում, Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնող ճապոներեն տեղեկատվական նյութի հրատարակման ֆինանսավորում։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ)՝ JICA-ն, ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման համար տրամադրում է տեխնիկական աջակցություն՝ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի շրջանակում:
Մասնակից զբոսաշրջային օպերատորները ցուցահանդեսին մասնակցելու են համաֆինանսավորման սկզբունքով:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով