Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում
Դիտվել է` 1181
26.07.2019
Հայկական արտադրության պահածոներն արդեն 10 օրից ավելի է, ինչ վաճառքի համար ներկայացված են Ամերիկայի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի խոշոր ցանցային ընկերությունների մեկում՝ «FRESH FARMS»-ում: Առաջին օրերի շրջանառությունը ցույց է տվել, որ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն կա: Այս մասին պատմեց Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական Պարույր Սարգսյանը, որը մեծապես նպաստել է այդ աշխատանքի կազմակերպմանը:
«Բացի մշակութային կապերի հաստատումից հյուպատոսության և «Բիզնես Արմենիա»-ի նպատակներից մեկն է նաև տնտեսական կապերի խորացումը և հայկական ապրանքների ներմուծումը Չիկագո: Մենք բավականին հանդիպումներ, բանակցություններ ենք ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի մեծ ընկերությունների հետ: Եվ մի քանի խանութների ցանց ունեցող «Ֆրեշ Ֆարմս» ընկերության հետ եկանք պայմանավորվածության, որը հայկական արտադրանքը ներկայացնենք»,-ասաց Սարգսյանն ու նշեց՝ հայկական արտադրանքն առաջին անգամ է ներմուծվում ու վաճառքի դրվում Իլինոյս նահանգում, այն էլ նման մեծ խանութում:
Նա նշեց՝ Չիկագոյում ինչ-որ չափով տեղյակ էին հայկական արտադրությանը, քանի որ Իլինոյս նահանգի այդ հատվածում ապրում են նաև Արևելյան Եվրոպայից էմիգրանտներ՝ լեհեր, բուլղարացիներ, որոնք ծանոթ են Հայաստանին, արտադրությանը: Վերլուծելով առաջին օրերի վաճառքը ՝ Սարգսյանը նկատեց՝ տասնօրյա շրջանառությունը ցույց է տվել, որ հետաքրքրություն կա, գնում են՝ սակայն ոչ շատ մեծ քանակով: «Կոմպոտները գրեթե վաճառվել են, ջեմերը, մուրաբաները կվաճառվեն աստիճանաբար՝ կապված սեզոնի հետ»,-նշեց նա:
Ամերիկյան ևս մեկ նահանգում հայկական արտադրության վաճառքի կազմակերպման հարցերում աջակցել է նաև Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը:
Արտադրանքը սկզբում տեղափոխում են Նյու Յորք, ապա հասցնում Չիկագո: Հայկական ապրանքներն ավելի վաղ ժամանակից Նյու Յորքում ներկայացված են եղել, սակայն Չիկագոյում առաջին անգամ են: Սարգսյանը նշեց՝ «Բիզնես Արմենիա»-ի հետ համագործակցությամբ պատրաստվում են ընդլայնել ներկայացվածությունը, հայկական արտադրանքը վաճառելու համար բանակցություններ են տանում նաև ամերիկյան մյուս խոշոր ընկերությունների հետ:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով