Հայկական մակարոնեղենը կարտահանվի ԱՄՆ
Դիտվել է` 2394
07.06.2018
«Ս Ընդ Ս» ընկերությունն արտահանման նախնական պատվեր է ստացել ամերիկյան դիստրիբյուտորից։ Ընկերությունը ներկայացնում է «Աղորիք» ապրանքանիշը, որի ներքո արտադրվում են մակարոնեղեն և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։
Բիզնես Արմենիայից հայտնում են, որ իրենց աջակցությամբ «Աղորիք» ապրանքանիշով Միացյալ Նահանգներ կարտահանվեն մակարոնեղենի հայկական ավանդական տեսակներ (արիշտա, թաթարբորակի), բոված մակարոնեղեն։
«Դեպի Միացյալ Նահանգներ արտահանումների գործընթացում Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան սննդամթերք արտադրողների և ՏՏ ընկերությունների խնդիրները հավաքագրվել և ներկայացվել են Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստում, որին հետևել են մի շարք ընկերությունների բանակցություններն ամերիկյան դիստրիբյուտորների հետ ու արտահանման գործարքներ կնքել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության բաժնի կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
«AAA Food» դիստրիբյուտորական ընկերության հետ պայամանագիր է կնքվել, որը ստանձնել է «Աղորիք» ապրանքանիշի ներկայացուցչի պարտականությունները Միացյալ Նահանգներում։
«ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել տարբեր դիստրիբյուտորների հետ և նախնական խմբաքանակների արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ներկայում աշխատում ենք փաստաթղթավորման և բեռնափոխադրումների կազմակերպման հարցերի շուրջ, որի ընթացքում նույնպես ստանում ենք Բիզնես Արմենիայի աջակցությունը»,-նշել է «Ս Ընդ Ս» ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Ասրիյանը։
Առաջին, փորձնական խմբաքանակը կարտահանվի շուրջ 2 ամսից, իսկ հիմնական արտահանումը տեղի կունենա 2019 թվականից։
Նյութի աղբյուրը՝ Panorama.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով