Հայկական գինիները ներկայացվեցին Բալթյան երեք երկրների գինու մասնագիտական հանրությանը
Դիտվել է` 1948
14.06.2018
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 10 գինեգործական ընկերություններ հունիսի 4-9-ը մասնակցել են «Baltic Wine Trip and CBI See Wine Conference» գինեգործական միջոցառմանը: Այն մեկնարկել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում և շարունակվել Բալթյան երեք երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնյայում:
Միջոցառումը նախաձեռնել էր Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության՝ Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնը (CBI ) շահառու 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Մակեդոնիայի հետ համագործակցության շրջանակում: «Baltic Wine Trip and CBI See Wine Conference»-ն ուղղված է վերոհիշյալ երկրների գինիների միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու արտահանման աշխարհագրության ընդլայնմանը։
Միջոցառման շրջանակներում հունիսի 4-9-ը Տալլինում, Վիլնյուսում և Ռիգայում կազմակերպվել են հայկական գինիների շնորհանդես-համտեսներ և վարպետության դասեր՝ հրավիրված բարձրաստիճան հյուրերի, գինու փորձագետների, գնորդների և դիստրիբյուտորների համար: Հայկական խաղողի տեղածին սորտերից պատրաստված գինիները իրենց որակական հատկանիշներով և յուրօրինակությամբ մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում։
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով