+374 94 000 446

Հայկական արտահանումը Վերին Լարսի անցակետը պետք է անցնի հատուկ, կանաչ միջանցքով

Դիտվել է` 372

31.07.2019
post single img

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ "Վերին Լարս" հսկիչ անցակետի իրավիճակին առնչվող թեմայի շուրջ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները քննարկել են այն դժվարությունները, որոնց բախվում են արտահանողները ԵԱՏՄ երկրների շուկաներ իրենց արտադրանքը մատակարարելիս, տվյալ դեպքում՝ Մաքսային միության երկրներ, որն ապրիորի ենթադրում է  ապրանքների և ծառայությունների անխոչընդոտ փոխադրում:

Քննարկումներին մասնակցել է նաև "Նատֆուդ" ՓԲԸ կոմերցիոն տնօրեն, "Արտահանում Հայաստան" խմբի նախաձեռնող և հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է մասնագետը, խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանի համար դժվար է լավ այլընտրանք գտնել Վերին Լարսին, այլ նաև բուն Վերին Լարսը, այսինքն՝ այնտեղ առկա անտանելի իրավիճակը:

"Հայ արտադրողները, փաստորեն, ունենալով ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ  ԵԱՏՄ գործընկեր երկրների շուկաներ ապրանքների մատակարարման համար, այստեղ բախվում են մեծ դժվարությունների։  Քաղաքակիրթ երկրներին բնորոշ նորմալ ընթացակարգերի փոխարեն՝ Վերին Լարսում տիրում է ոչ այլ ինչ, քան "բարդակ" և կամայականություն՝ սկսած հերթերից, Վերին Լարսի անցակետի աշխատակիցների չափազանց անհարգալից վերաբերմունքից և վերջացրած մաքսային հսկողությամբ ։  "Ինչու՞ են ԵԱՏՄ անդամ երկրների բեռները մաքսային ընթացակարգերի ենթարկվում երրորդ երկրներից բեռների հետ հավասար", - հարցնում է Ստեփանյանը։

Բանն այն է, կարծում է մասնագետը, որ ռուսական կողմը շարունակում է "Վերին Լարս" հսկչ անցակետը դիտարկել որպես ԵԱՏՄ մաքսային սահման և մաքսային հսկողության է ենթարկում բոլոր բեռները, այդ թվում նաև Հայաստանի բեռները: Ինչու՞ են մաքսային ընթացակարգեիր ենթարկվում ԵԱՏՄ անդամ Հայաստանի բեռները ԵԱՏՄ մտնելիս՝ երրորդ երկրների բեռների հավասար, ինչու՞  հայկական սերտիֆիկատները բավարար չեն, և դեռ պետք է վճարել ռուսական սերտիֆիկատների համար։ Արդյո՞ք ՌԴ Կալինինգրադի մարզի բեռները մաքսային ստուգման են ենթարկվում Ռուսաստանի "մայրցամաքային մաս" մուտք գործելիս։ Նույնը հայկական բեռների պարագայում է, դա նույն ԵԱՏՄ-ն է":

Այս համատեքստում փորձագետը միակ ելքը տեսնում է Հայաստանի մեքենաների համար "կանաչ միջանցք" ստեղծելու մեջ, որոնք ստուգման չենթարկվեն, հաշվի առնելով, որ երկիրը ԵԱՏՄ անդամ է։  "Այսօր ԵՏՄ անդամ Հայաստանի բեռները գրեթե ոչ մի առավելություն չունեն վրացական, թուրքական կամ այլ բեռների համեմատ։  Բոլորը սպասում են նույն հերթում, բոլորի համար գրեթե նույնն են ընթացակարգերը եւ հավաստագրերը:

Առանձին թեմա են հերթերը: "Հայաստանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի.՝ արտահանման զգալի աճ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։  Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է կատարվելու Վերին Լարսի անցակետում, եթե երկրի կառավարության այդ հավակնոտ ծրագրերը իրականանան։  Արդեն այժմ "Վերին Լարս" անցակետում հսկայական հերթեր կան, մարդիկ մի քանի օր սպասում են։  Իսկ հետո ի՞նչ կլինի։ Համատարած կոլապս: Այդ պատճառով պետք է այնպես անել, որ հայկական բեռները "Վերին Լարսն" անցնեն առանց կանգառի։

Մյուս ոչ պակաս կարևոր թեման աշխատակիցների վերաբերմունքն է։  Վերին Լարսի անցակետի աշխատակիցները մեր հայրենակիցների հետ անհարգալից են վարվում։ Եվ մեր հայրենակիցների մեծ մասը ստիպված է հանդուրժել, քանի որ նրանց իրավունքներն այնտեղ ոչ ոք չի պաշտպանի։  Նրանք վախենում են ավելի շատ վնաս հասցնել իրենց եւ բեռներին", - ընդգծել է Ստեփանյանը։

Մղձավանջը շարունակվում է նաև Հյուսիսային Կովկասի ճանապարհներին՝ արդեն Հյուսիսային Օսիայի ՃՈ աշխատակիցների կամայականության տեսքով ։  Նրանք ամեն քայլափոխի կանգնեցնում են հայկական մարդատար և բեռնատար ավտոմեքենաները՝ փորձելով ցանկացած պատրվակով կաշառք կորզել։ Մերժման դպքում թույլ չեն տալիս ճանապարհը շարունակել՝ հարուցելով տարատեսակ խոչընդոտներ:

Ընդհանրապես, այն ամենն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կովկասում, այլ կերպ, քան "հակառուսական ակցիա" չես անվանի: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանա իր բիզնեսի ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ, եթե դատենք "Վերին Լարս" անցակետի աշխատանքից եւ ինչ բեսպրեդելի է հասնում հյուսիսկովկասյան հանրապետությունների Ճանապարհային  և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների  ՃՈ կամայականությունից:

"Բայց մենք գիտենք, որ Ռուսաստանը միայն Հյուսիսային Կովկասի և Վերին Լարսի ճանապարհները չեն։   Պարզապես, պետք է լուծել, բարձրաձայնել խնդիրները, դրանք բարձրացնել ամենաբարձր մակարդակում։  Ես շփվել եմ մի քանի պաշտոնյաների հետ, որոնք այսպես թե այնպես կապված են "Վերին Լարս" անցակետի կամ ԵԱՏՄ հետ։  Նրանցից ոչ ոք երբեք անձամբ չի անցել "Վերին Լարս" անցակետը։  Ոչ ոք Հյուսիսային Օսիայի ճանապարհներով գոնե մեկ անգամ չի անցել։  Գուցե նրանք տեղյա՞կ չեն, թե ինչ է կատարվում",- հարց է տվել փորձագետը:

"Մենք՝ մասնավոր բիզնեսս, շարունակում ենք համարել, որ պետական շրջանակներին "բողոքելն" անիմաստ է, մենք շարունակում ենք չհավատալ, որ պետությունը կարող է գործուն միջոցներ ձեռնարկել, իրավիճակը փոխել դեպի լավը։  Պետք է կոտրել այդ կարծրատիպը, պետք է նորից հավատալ, հատկապես նոր իշխանության օրոք, Նոր Հայաստանին", - նշել է Էմիլ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման մասին շատերը գիտեին, բայց եկել էր ընդամենը մոտ 10 մարդ, մինչդեռ Հայաստանում հարյուրավոր

Արտահանողներ կան: Մարդիկ, Ստեփանյանի կարծիքով, պարզապես, չեն ցանկանում ժամանակ կորցնել պաշտոնյաների հետ երկար ու ապարդյուն խոսակցությունների համար։ "Ես այն քչերից մեկն եմ, ով, հնարավոր է,  միամտաբար, բայց հավատում է, որ նոր Հայաստանում պաշտոնյաները կսկսեն ավելի ու ավելի ակտիվ աշխատել ի շահ պետության", - ընդգծել է նա:

Ստեփանյանը նաև հաղորդել է, որ ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի մանրակրկիտ ուսումնասիրության և Երևանում տրանսպորտայինների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու մասին, որոնք մանրամասն կներկայացնեն իրավիճակը, մասնավորապես, փաստաթղթերով կհիմնավորեն իրենց պահանջներն ու բողոքները:

"Հուսով եմ, որ մեր երկրորդ հանդիպումը, որի մասին պայմանավորվել ենք, տեղի կունենա կարճաժամկետ հեռանկարում։  Մենք երկնքից աստղեր չենք խնդրում։ Մենք պահանջում ենք հարգել և կատարել պայմանավորվածությունները։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ իրավահավասար անդամ է, ապա Հայաստանի կողմից տրված բոլոր փաստաթղթերն ու սերտիֆիկատները պետք է ճանաչվեն ԵԱՏՄ այլ երկրներում ։  Իսկ Հայաստանի մաքսային ծառայությունների կողմից ստուգված բեռները չպետք է կրկնակի ստուգվեն Վերին Լարսի անցակետում։  Մենք այսպես թե այնպես պետք է դրան հասնենք", - եզրափակել է նա։

 

Նյութի աղբյուրը՝ Arminfo

Ծառայություններ

Վերջին դիտումները