Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում
Դիտվել է` 2068
30.05.2018
Մայիսին 28-ին՝ Պեկինում, Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով նշել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային և թե՛ տնտեսական համատեքստում՝ ընգդծելով, որ Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով՝ Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը չինական բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ որդեգրել է ներդրումների «Բաց դռների» քաղաքականություն: Նա հավելել է, որ Հայաստանը նաև դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ. Հայաստանից արտահանվող արտադրանքն ունի արտոնյալ պայմաններով անարգել մուտք դեպի ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և GSP երկրների շուկաներ: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին: Հրանտ Աբաջյանը մասնավորապես ներկայացրել է ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ: Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը և Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի փոխտնօրենը:
Նյութի աղբյուրը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով