Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն
Դիտվել է` 1821
05.02.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրին և կատարվելիք ներդրումներին, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող ծրագրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ հաջող համագործակցությանը: Մատեո Փեթրոնին նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում։
Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը նշել է, որ մշակվում է Հայաստանի Հանրապետության 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն համակարգային զարգացման բոլոր ուղղությունները, և այս առումով համագործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն կստեղծվի:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով