Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը
Դիտվել է` 1681
24.12.2018
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: Այս մասին դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
«2016 թվականից սկսած ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: 2016-2017 թթ. Հայաստանից արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են: 2017թ. Հայաստանի արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը: Սա ցույց է տալիս, որ միության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համակարգմանը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան ընդհանուր սահմանների բացակայությունը»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով ԵԱՏՄ-ն տնտեսական զարգացման հսկայական ներուժ ունի, և պետք է բոլոր ջանքերը ներդնի այդ ներուժի լիարժեք օգտագործման համար:
Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով