Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-մայիս ամիսներին աճել է 8.6%
Դիտվել է` 1905
03.07.2018
Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 8.6%: 2017 թվականի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 5.4%, իսկ միայն`10.4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջնական տվյալների, տնտեսական ակտիվության աճին 2018 թվականի հունվար-մայիսին հիմնականում հանգեցրել են` սպասարկման ոլորտը`17,5% տարեկան, շինարարությունը`17.4%, առևտրի ոլորտը`10,2%, արդյունաբերությունը`3.3%, գյուղատնտեսության ոլորտը`1.5%, իսկ էներգետիկ համալիրոի, աճը կազմել է զրո: Սպառողական գների ինդեքսը հունվար-մայիսին տարեկան կտրվածքով աճել է 3,5%, 2018 թվականի մայիսին, 2017-ի մայիսի համեմատ`2.1%, իսկ միայն նվազել է 1.2%:
Իսկ ամսական կտրվածքով (մայիսին) տնտեսական ակտիվությանը լուրջ խթան է հանդիսացել շինարարական ոլորտը`42.4%աճով (2017-ի մայիսի 50% աճի համեմատ), ինչպես նաև`գյուղատնտեսության ոլորտը - 41.9% (47.1%), արդյունաբերությունը - 13,3% (12.7%), առևտրի ոլորտը - 12.1% (6,6%) և ծառայությունների ոլորտը - 6.5% (9.5% աճ): Էներգետիկ համալիրում աճը կազմել է 2.3%:
Տարեկան կտրվածքով աճի տեմպերով առաջատարներն են`ծառայությունների ոլորտը - 17%, շինարարությունը և առևտւորը - 8,8%, էներգետիկ համալիրը`1.8% և գյուղատնտեսության ոլորտը - 0.1%: Արդյունաբերական հատվածում 2018 թվականի մայիսին տարեկան կտրվածքով գրանցվել է 3.1% անկում:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-մայիսին բացարձակ արժեքով առաջատարներն են`առևտրի ոլորտը - 1.02 տրիլիոն դրամ (2.1 մլրդ դոլար), արդյունաբերական հատվածը - 658,2 մլրդ դրամ ($ 1.4 մլրդ), ծառայությունները - 626,7 մլրդ դրամ ($ 1.3 մլրդ), գյուղատնտեսությունը - 180,3 մլրդ դրամ ($ 374,1 մլն), շինարարության ոլորտը - 93,7 մլրդ դրամ (194,4 մլն դոլար): 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 3237,7 մլն կՎտժ, իսկ միայն մայիսին` 570,7 մլն կՎտժ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թվականի հունվար-մայիսին կազմել է 1351.4 մլրդ դրամ (2804.1 մլն դոլար), տարեկան 32.4% աճով: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 24.1%, մինչև
450.8 մլրդ դրամ (935.6 մլն դոլար), իսկ ներմուծման աճը`37%, մինչև 900,6 մլրդ դրամ (1,688,5 մլն դոլար): Միայն մայիսին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 6.2%, այդ թվում, ներմուծման անկումը կազմել է 11,8%, իսկ արտահանման անկումը`5%, 2017-ի մայիսի համեմատ արտաքին առևտրի շրջանառության աճը կազմել է 27,9%, այդ թվում, ներմուծումն աճել է 32.8%, իսկ արտահանումը`17.6%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի մայիսին կազմել է 484.09 դրամ/դոլար, իսկ հունվար-մայիսին`481.92 դրամ / դոլար:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով