Հայաստանում սպառողական վարկի վերին սահմանը կբարձրացվի մինչեւ 15 մլն դրամ
Դիտվել է` 1243
08.05.2019
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ի նիստում ավարտել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը:
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով ՝ ներկայումս գործող օրենքն ընդունվել է 2008 թվականին եւ անցած 11 տարիների ընթացքում շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կապված են գնաճային գործընթացների հետ, որոնք միջին հաշվով կազմել են տարեկան 5 տոկոս ։ Եվ եթե 2008 թվականին կարելի էր ավտոմեքենայի ձեռքբերման համար ներգրավել 30 հազար դոլարի սպառողական վարկ, ապա այսօր այդ նպատակով կպահանջվի 40-45 հազար դոլար: Այդ առնչությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում, որի համաձայն առաջարկվում է ամբողջությամբ հրաժարվել սպառողական վարկի 100 հազար դրամ ստորին սահմանից, իսկ վերին սահմանը ներկայիս 10 մլն դրամից բարձրացնել մինչեւ 15 մլն դրամ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր հերթին նշել է, որ սկզբունքորեն դեմ չլինելով ներկայացված փաստաթղթին՝ ԿԲ-ն միեւնույն ժամանակ գտնում է, որ 10 մլն դրամ եւ ավելի գումարը չի կարող սպառողական վարկ համարվել: Ինչ վերաբերում է ստորին սահմանին, ապա, ինչպես նշել է Ներսես Երիցյանը, երկրի կառավարությունը նախաձեռնել է իր օրենքի նախագիծը, որն ուղղված է գյուղատնտեսության եւ փոքր ձեռնարկատիրության վարկավորմանը, որի համաձայն առաջարկվում է նաեւ հանել սպառողական վարկի ստորին սահմանաչափի մասին դրույթը:
Նրա խոսքով, Եվրոպական միության դիրեկտիվի համաձայն, սպառողական վարկի չափը պետք է համատեղելի լինի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի հաշվարկի հետ։ Սպառողական վարկը չի կարող կրկնակի գերազանցել միջին եկամտի չափը: Հայաստանում այդ ցուցանիշը մի քանի անգամ ավելի բարձր է։ Մինչդեռ օրենքը պետք է ուղղված լինի բնակչության խոցելի խավերի պաշտպանությանը։
ԿԲ փոխնախագահն ընդգծել է, որ սպառողական վարկերի տեսակարար կշիռը բանկային համակարգի և վարկային կազմակերպությունների ընդհանուր պորտֆելում կազմում է շուրջ 10 տոկոս: Ընդ որում, արդյունաբերությունում այն հավասար է 17% - ի, գյուղատնտեսությունում և վերամշակման ոլորտում՝ նույնպես 17% - ի։ Ընդհանուր առմամբ, ինչպես հավաստիացրել է Ներսես Երիցյանը, երկրի բանկային համակարգի տոկոսադրույքներն այսօր չեն գերազանցում 24 տոկոսը:
Ներկայացված փաստաթղթի քվեարկությունն առաջին ընթերցմամբ տեղի կունենա այսօր։
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները