+374 94 000 446

Հայաստանում ջրի սակագինը առաջիկա 2 տարում չի բարձրանա

Դիտվել է` 559

19.09.2019
post single img

Հայաստանի ջրամատակարարման միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ՝ խմելու ջրի գործող սակագինը 1 խմ դիմաց ներկայիս 180 դրամից մինչեւ 181,8 դրամ (ներառյալ ԱԱՀ) վերանայելու համար: Ինչպես Արմինֆոյի թղթակցին հավաստիացրել է ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, չնայած հայտի առկայությանը, սակագինն անփոփոխ կմնա ինչպես 2020 թվին, այնպես էլ 2021 թվին:

Նրա ասելով,  վերջին ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ջրի սակագնի շուրջ բանակցություններ է վարել "Վեոլիա Ջուր" ընկերության հետ ։  Արդյունքում՝ լրացուցիչ հարկային հավաքագրման հաշվին և ցանցերի վարձավճարների նվազման դիմաց ձեռք է բերվել պայմանավորվածություն ջրի բազային սակագնի իջեցման շուրջ։  Արդյունքում՝ ջրամատակարարման միասնական օպերատորը դիմել է կարգավորչին՝ ջրի սակագինը մինչեւ 181,8 դրամ բարձրացնելու հայտով, այլ ոչ թե 2020 թվականին 15 տարվա պայմանագրով նախատեսված 211 դրամով:

Բացի այդ, ինչպես պարզաբանել Է Բաղրամյանը, սահմանված պրակտիկայի համաձայն,  ամեն տարի  մինչեւ օգոստոսի 10-ը, "Վեոլիա Ջուր" ընկերությունը դիմում է ՀԾԿՀ ՝ հիմք ընդունելով բազային սակագինն ու ճշգրտումները ՝ կախված էլեկտրաէներգիայի սակագնից, գնաճի տեմպից, ինչպես նաեւ ջրամատակարարման ոլորտում մանրածախ մատակարարումների ծավալներից: Վերջին դեպքում հաշվի են առնվում ջրի իրացման փաստացի ծավալները ՝ վարձակալության պայմանագրում ամրագրված բազիսային ցուցանիշների համեմատ։ Բայց քանի որ "Վեոլիան" ավանդաբար օգտվում է տարեսկզբից մինչեւ հունիսի տվյալներից , իսկ ՀԾԿՀ-ն տվյալներ ունի նաեւ հուլիս ամսվա համար, ապա սակագնի վերանայման ժամանակ կարգավորիչը հիմնվում է իր ՝ ավելի թարմ տվյալների վրա: "Այս տարվա հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ ջրի սպառումը աճել է մոտ 1 մլն խմ-ով, ինչը ավտոմատ կերպով հանգեցնում է սակագնի որոշակի նվազեցման։  Այսինքն ՝ միայն տվյալ գործոնի հիման վրա առաջարկված 181.8 դրամ սակագինը կրճատվում է 1 դրամով", - նշեց Բաղրամյանը։

Ինչպես պարզաբանել է ՀԾԿՀ ղեկավարը, սպառման ծավալների արձանագրված ավելացումը ջրի գողության եւ ապօրինի սպառման ծավալների կրճատման, ինչպես նաեւ տնտեսության աճի արդյունք է: 3-րդ տարին անընդմեջ կարգավորիչն իրականացնում է "մանրածախների" ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիտորինգ ' ջրամատակարարման համակարգին ապօրինի միացման  դեպքերը և խախտումները բացահայտելու համար:

Սեպտեմբերի 17-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ջրամատակարարման ոլորտում մանրածախ մատակարարումների ծավալների հերթական մոնիթորինգ կանցկացվի եւ նման փաստերի բացահայտման դեպքում արձանագրված ծավալները եւս հաշվի կառնվեն ջրի նոր սակագնի հաշվարկներում: Այսօրվա դրությամբ Ջրային կոմիտեի հետ համատեղ ձևավորվել է 14 խումբ, մոնիթորինգին մասնակցելու են ԶԼՄ-ները, ցանկության դեպքում ' նաև հասարակական կազմակերպությունները: Կարգավորչի ղեկավարը քաղաքացիներին կոչ է անում միանալ "արշավին" եւ ապօրինի սպառման մասին տեղեկատվության առկայության դեպքում, հաղորդել ՀԾԿՀ-ին (010) 584 529 հեռախոսահամարով:

Վերջին ոչ պակաս կարևոր գործոնը, որը հիմք է տալիս ՀԾԿՀ-ի լավատեսական կանխատեսման համար, "Վեոլիա Ջուր"ընկերության հետ լիցենզային պայմանագրում ամրագրված դրույթն է։  "Գործող սակագնի գումարած-հանած 0,5%-ի սահմաններում սակագնի հստակեցման դեպքում սակագնի վերանայումը չի կատարվում։  Վերոնշյալ գործոնների հիման վրա ես ավելի քան վստահ եմ, որ գործող սակագինը չի վերանայվի։  Ավելին, սակագնի պահպանումն իրականացվելու է նբավ ոչ ծրագրված ներդրումների հաշվին", - պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։  Դրա հետ մեկտեղ, 2020 թվականի հունվարից կառավարությունը չի սուբսիդավորելու 1 խմ ջրի դիմաց սակագնի 11,414 դրամի տարբերությունը: 2018 թվականի հունվարի 1-ից 1 խմ-ի սակագինը սահմանվել է 191,414 դրամի մակարդակում:

Այսօր, ինչպես հայտարարել է Գարեգին Բաղրամյանը, "Վեոլիա Ջուր" ընկերության (Veolia Djur" - ի դուստր ֆրանսիական Veolia Enviroment SA - խմբ.) հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրի բազիսային սակագինը 2020-2021 թթ. 176.4 դրամի մակարդակում պահպանելու վերաբերյալ:

Ավելի վաղ Արմինֆո-ն հաղորդել էր, որ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է միասնական օպերատորի 2019 թվականի օգոստոսի 7-ի հայտը ՝ ջրամատակարարման և ջրահեռացման սակագների ճշգրտման վերաբերյալ:  Հայտը կուսումնասիրվի հայտի ստացման պահից 80 օրվա ընթացքում:  Դրա հաստատման դեպքում նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից: Ջրի օպերատորի հերթական "ճշտումը", դրա հաստատման դեպքում, դե ֆակտո կհանգեցնի վերջնական սպառողի համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների թանկացման՝ ներկայիս 1 խմ դիմաց 180 դրամից մինչեւ 181,8 դրամ։

Մինչդեռ 2018 թվականի նոյեմբերին "Իմ քայլը" դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ալավերդիում քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ մինչեւ 2024 թվականը խմելու ջրի սակագնի բարձրացում չի լինի: Մինչդեռ, ըստ ընկերության հետ կնքված պայմանագրի, սակագնի իջեցում նախատեսված չէ, ավելին,  մինչև 2023 թվականը նախատեսվում է սակագնի բարձրացում և միայն 2023 թվականից հետո՝ դրա նվազում կլինի մինչև 2016 թվականի մակարդակ, այսինքն՝ ջրամատակարարման համակարգի վարձակալության 15-ամյա ժամկետը լրանալուց հետո։

 

Նյութի աղբյուրը՝ Arminfo

Ծառայություններ

Վերջին դիտումները