Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով
Դիտվել է` 1325
12.06.2018
Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է, ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը, անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր նախագծի կասեցման հնարավոր հետևանքներին: Ըստ Արամյանի, նախքան որևէ որոշում կայացնելը պետք է ամեն ինչ կշռադատել և որոշումներ չընդունել պոպուլիստական հայտարարությունների հիման վրա, ինչը չափազանց վտանգավոր է:
Նա նշել է, որ Թեղուտի նախագծի կասեցումը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության վրա: «Ըստ էության, էկոլոգիական պրոբլեմնը կապված էին բացառապես պոչամբարների հետ, քանի որ Վալեքս խումբը կոմնորոշվում է միջազգային ստանդարտներով և ներքին տնտեսության կանոններով»,-նշել է Արամյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Նա նշել էր, որ վերջին շրջանում բազմաթիվ տեղեկություններ են ստացվում, որ դրանց գործունեությունները չեն համապատասխանում օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին: Մայիսի 29-ին մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմեցին վարչապետին, կոչ անելով դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը, քանի որ դա կարող է հանգեցնել էկոլոգիական նոր աղետի: Ընդ որում, Լիդիան ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշեց, որ արդեն երկրորդ օրն է, որ մոտ 20 մարդ փակել են ճանապարհը դեպի Ամուլսար, դրանով իսկ ավելի քան 1,450 աշխատակիցների զրկելով աշխատելու հնարավորությունից: «Այս սադրանքն ուղղված ոչ միայն ընկերության, այլ նաև երկրի դեմ, քանի որ խոչընդոտում է հանրապետությանն օրական ստանալ մի քանի հարյուր հազար դոլար:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ