Հայաստանում գործունեության մասնագիտացված տեսակները ժամանակավորապես իրավունք կստանան աշխատելու շրջանառության հարկի կարգավորման դաշտում
Դիտվել է` 1529
21.02.2019
Հայաստանում գործունեության մասնագիտացված տեսակները, մասնավորապես, հաշվապահները, աուդիտորները, փաստաբանները և խորհրդատուները կարող են աշխատել շրջանատռության հարկի կարգավորման դաշտում, սակայն չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Ավելի վաղ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը նախատեսում է բարձրացնել ԱԱՀ չհարկվող շրջանառության շեմը ներկայիս 58,35 մլն -ից (120 հազար դոլար) մինչև 115 մլն դրամ (235 հազար դոլար), սակայն գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչներին, մասնավորապես, հաշվապահներին, աուդիտորներին և խորհրդատուներին կհանեն շրջանառության հարկ վճարողների հնարավոր շահառուների ցուցակից: 2020 թվականի հունվարի 1-ից Ֆինանսների նախարարությունը առաջարկում է նաև բարձրացնել արտոնյալ հարկային շեմը միկրոձեռնարկատիրության համար` մինչև 24 մլն դրամ, սակայն սահմանել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել հաշվապահության, փաստաբանության, խորհրդատվությանև PR ոլորտներում ծառայություններ տրամադրողները:
Փոխնախարարի ասելով, Ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես հրաժարվում է գործունեության վերը նշված տեսակների համար արգելված նորմից շրջանառության հարկի ոլորտում: Լրամշակված նախագիծը, ամենայն հավանականությամբ, կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն այսօր՝ փետրվարի 21-ի հերթական նիստում և խորհրդարանում անցնելուց հետո կսկսի գործել հաջորդ տարեսկզբից: Այդուհանդերձ, ինչպես նշել է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, օրենսդրական նորմը կունենա հետադարձ ուժ` 2019 թվականի հունվարի 1-ից: «Եթե մինչև խորհրդարանում օրնսդրական ակտի ընդունման պահը տնտեսավարող սուբյեկտները բարձրացնեն այժմ գործող ԱԱՀ հարկման 58,35 մլն դրամ շեմը, անգամ մինչև 115 մլն դրամ դրա օրենսդրական բարձրացումից հետո չեն կարող վերադառնալ շրջանառության հարկի կարգավորման դաշտ և այնուհետև կհամարվեն ԱԱՀ վճարող: Բոլորի համար, ովքեր չեն գերազանցի 58,35 մլն դրամի շեմը, նոր նորմի հաստատման պահից այն կունենա հետադարձ ուժ՚, - պարզաբանել է Պողոսյանը:
Իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալի այցելուների 92%-ը դեմ էր արտահայտվել հունվարի 23-ից մինչև փետրվարի 7-ը կայքում զետեղված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին՚ ուղղումների նախագծին, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Հարցման մասնակիցներն ամենաշատ բացասական արձագանքներ էին թողել փաստաթղթի այն նորմի վերաբերյալ, որը «տաբու՚ է դնում գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչների, մասնավորապես, հաշվապահների, աուդիտորների և խորհրդատուների կողմից շրջանառության հարկի կարգավորման ոլորտում գործունեության իրականացման նկատմամբ: Արդյունքում` փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ –ում անդրադառնալով գործունեության մասնագիտացված տեսակների համար փաստաթղթով նախատեսվող սահմանափակումներին, հայտարարեց, որ երկրի իշխանությունները տվյալ փուլում որոշել են ձեռնպահ մնալ նման նորամուծություններից: Ինչպես պարզվել է, հարկային վարչարարություն իրականացնող մարմինը` Պետեկամուտների կոմիտեն, չունի համապատասխան ծրագրային ապահովում: «Այսինքն, մենք չունենք այդ նորմի կիրառման ապահովման համար լծակներ՚, - նշեց է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար