Հայաստանում բիզնեսով զբաղվելն այժմ անվտանգ է
Դիտվել է` 1932
10.07.2018
Հայաստանի տարածքային զարգացման անհավասարությունն ազգային անվտանգության խնդիր է և հանդիսանում է նոր կառավարության առաջնահերթություններից մեկը:
Նախօրեին նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի սեփական թղթակցը Ռուսաստանի Դաշնությունից, հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում կայացած գործարար համաժողովում, նվիրված Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացմանը, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը:
Ըստ նրա, Հայաստանի ՀՆԱ-ի 56% -ը հիմնականում արտադրվում է Երևանում: Դրանով նախարարը նշել է հանրապետության սահմանամերձ շրջանների տնտեսական տարբերակման անհրաժեշտությունը:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած հայկական պատվիրակությունը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել, մասնակցելու բիզնես-ֆորումին: Պատվիրակության կազմում էին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարները, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչը Հայաստանում:
Համաժողովի ընթացքում նախարարը կոչ է արել ռուս գործարարներին, որպեսզի իրենց անձնական ներդրումն ունենան Հայաստանի տնտեսության զարգացման գործում, պոտենցիալ ներդրողներին խոստանալով ներդրումների լիակատար անվտանգություն և հարկային լայն արտոնություններ, մասնավորապես ազատելով գրեթե բոլոր հարկերից: Արտոնյալ հարկային ռեժիմ կգործի բացառապես սահմանամերձ շրջաններում կատարված ներդրումների դեպքում, մասնավորապես, Տավուշի մարզում: «Այժմ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անվտանգ », - վստահեցրել է նախարարը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով