+374 94 000 446

Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով

Դիտվել է` 152

28.12.2020
post single img

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խորացրել է անկումը մինչև 7,2 տոկոս՝ ներմուծման արագացված կրճատվող ծավալի և արտահանման անկման պայմաններում:

Ս. թ. նոյեմբերին՝ 2019թ. նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3% - ով՝ գրեթե համանման 10,2% անկման դեպքում միայն 2020թ.նոյեմբերին՝ հոկտեմբերյան 4,9% անկումից հետո ։ Մեկ տարի առաջ ՝ 2018թ.հունվար-նոյեմբերին, տնտեսական ակտիվությունն աճել էր 7,5% - ով, նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ ՝ 10,1% - ով, ընդ որում ՝ միայն նոյեմբեր ամսին նվազելով 8,5% - ով:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ նախկինում տնտեսական ակտիվության աճի դրայվերներ հանդիսացող ճյուղերն այժմ, կորոնաճգնաժամի և ռազմական դրության պայմաններում, գտնվում են անկման մեջ, և միայն էներգետիկ համալիրն է կարողացել պահպանել ստագնացիային մոտ աճը ՝ 1.8% 2020թ. հունվար - նոյեմբերին ՝ 2019թ.նույն ժամանակաշրջանի համեմատ։ Իսկ մյուս ոլորտներն անկում են արձանագրել ՝ արդյունաբերական ոլորտը ՝ 0.2%-ով, շինարարությունը ՝ 11.2% - ով, ծառայությունների ոլորտը՝ 13.6% - ով, առևտուրը ՝ 13.5% - ով: Մեկ տարի առաջ ՝ 2019թ.հունվար-նոյեմբերին, տնտեսական ակտիվության աճը պայմանավորել են ծառայությունների ոլորտը ՝ 14,8 տոկոսով, արդյունաբերական ոլորտը ՝ 9,3 տոկոսով, առեւտուրը ՝ 9,2 տոկոսով եւ պակաս չափով շինարարական ոլորտը ՝ 4,5 տոկոսով՝ էներգետիկ համալիրի 3,4 տոկոսով անկման դեպքում: Ագրոհատվածի վերաբերյալ հրապարակվում են միայն եռամսյակային տվյալները ։

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2020 թ․ հունվար-նոյեմբերին՝2019 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ, աճել է 2,2 տոկոսով, 2020թ.նոյեմբերին ՝ 2019թ. նոյեմբերի համեմատ ՝ 4,5 տոկոսով, իսկ միայն 2020թ. նոյեմբերին՝ 0,9% - ով, հոկտեմբերի 0,7%  նվազեցումից հետո։ Մեկ տարի առաջ ՝ 2019թ.հունվար-նոյեմբերին, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0,4% - ով, 2019թ. նոյեմբերին՝ 2018 թ․ նոյեմբերի համեմատ, նվազել է 0,6% - ով, իսկ միայն 2019թ. նոյեմբերին աճել է 0,5% - ով:

Իսկ ամսական կտրվածքով (նոյեմբերին) աճի են արձանագրել բոլոր ճյուղերը, բացի 2,8 տոկոս անկում գրանցած ծառայությունների ոլորտից ։ Այսպես՝ արդյունաբերական ոլորտը նոյեմբերին արագացրել է աճը մինչև 4% (հոկտեմբերի 3,2%-ից), իսկ շինարարության ոլորտը զգալիորեն արագացրել է աճը մինչև 10% (հոկտեմբերի 3%-ից) ։ Մնացած ոլորտները վայրընթացից դեպի վերընթաց միտում են արձանագրել ։ Մասնավորապես՝ առևտուրը հոկտեմբերի 13,4% անկումից նոյեմբերին 1% աճ է գրանցել, իսկ էներգետիկ համալիրը՝ հոկտեմբերի 1,8% - ի անկումից նոյեմբերին 1,9% աճ է գրանցել ։ Մեկ տարի առաջ ՝ 2019թ.նոյեմբերին, աճ արձանագրած ճյուղերն էին շինարարության ոլորտն ու արդյունաբերական ոլորտը ՝ համապատասխանաբար 8,9% և 6,9%, էներգետիկ համալիրը ՝ 1,7% և առևտրի ոլորտ ՝ 1,5%, իսկ ծառայությունների ոլորտը ՝ 8,4% անկում է գրանցել։

Տարեկան կտրվածքով (2020թ.նոյեմբերին ՝ 2019թ. նոյեմբեր համեմատ) անկում է գրանցվել առևտրային հատվածում ՝ 22% - ով, ծառայությունների ոլորտում ՝ 18,6% - ով և արդյունաբերական հատվածում՝ 6,1% - ով ։ Իսկ աճ են արձանագրել էներգետիկ համալիր ՝ 3,1% և շինարարության ոլորտ ՝ 2% ։ Մեկ տարի առաջ (2019 թ․ նոյեմբեր՝ 2018թ. նոյեմբերի համեմատ) անկում գրանցվել էր միայն էներգետիկ համալիրում՝ 9,3% - ով, մինչդեռ մյուս ոլորտներն աչքի են ընկել աճով․ արդյունաբերությունը ՝ 13,8%, առևտուրը ՝ 11,9%, ծառայությունների ոլորտը ՝ 11,6%, շինարարությունը ՝ 4,8% ։

2020թ. հունվար - նոյեմբեր ամիսների վիճակագրական տվյալների համաձայն ՝ բացարձակ մեծությամբ առաջատարությունը պահպանում է առևտրի ոլորտը ՝ 2.5 տրլն դրամ ($5.2 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը ՝ 1.8 տրլն դրամ  (3.8 մլրդ դոլար), երրորդ տեղում է ծառայությունների ոլորտը ՝ 1.55 տրլն դրամ (3.2 մլրդ դոլար), չորրորդը ՝ ագրոհատվածի վերաբերյալ տվյալների բացակայությամբ պայմանավորված, զբաղեցնում է շինարարության ոլորտը ՝ 322.4 մլրդ դրամ (663.1 մլն դոլար) ։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 6990.5 մլն կՎտ/ժ, որից միայն նոյեմբերին՝ 632.6  մլն կՎտ/ժ։

Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2020թ. հունվար-նոյեմբերին կազմել է 3.1 տրլն. դրամ ($6.4 մլրդ) ՝ հայտնվելով տարեկան 12.4% անկման մեջ ։ Ընդ որում, ներմուծման ծավալների կրճատումն ավելի ծանրակշիռ է եղել ՝ 15,9 տոկոսով ՝ մինչեւ 1.98 տրլն դրամ ($4.1 մլրդ), քան արտահանումը ՝ 5.2% - ով ՝ մինչև 1.1 տրլն դրամ ($2.3 մլրդ) ։ 2020թ. նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառության անկումն արագացել է 2,9% - ից մինչև 5% ՝ ներմուծման դինամիկայի՝ 2,3%-ի աճից 2,6% անկման, և արտահանման անկման հաշվին՝ 11,1% - ից մինչև 9,4% դանդաղմամբ ։ Իսկ 2020 թ․ նոկեմբերին՝ 2019թ. նոյեմբերի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության 25,9% - ով կրճատումը պայմանավորված էր ներմուծման 28,9% - ով անկմամբ ՝ արտահանման 19,4% - ով անկման դեպքում ։ Մեկ տարի առաջ ՝ 2019թ.հունվար-նոյեմբերին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 7,4% աճը պայմանավորված էր արտահանման 9% և ներմուծման 6,6% աճով, միայն նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 4,5% - ով ՝ արտահանման 8,5% և ներմուծման 3,1% աճի հաշվին, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 14,2% աճը հիմնականում պայմանավորված էր արտահանման 25,7% աճով ՝ ներմուծման 9,6% աճի դեպքում։

Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020 թվականի նոյեմբերին կազմել է 499,62 դր/$1, իսկ 2020թ. հունվար-նոյեմբերին ՝ 486,29 դր/$1՝ 2019թ. նոյեմբերի  477,08 դր/$1 - ի և 2019թ. հունվար-նոյեմբերի 480,65 դր/$1 - ի դիմաց։

Ծառայություններ

Վերջին դիտումները