Հայաստանն ընդգրկվել է Վրաստան արտահանող երկրների հնգյակում
Դիտվել է` 1570
20.08.2019
Հայաստանը Վրաստան արտահանող երկրների հնգյակում է։ Այսպես, ըստ ՙԳրուզիա-օնլայնի՚, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից ԱՊՀ երկրներ է արտահանվել 1 105,8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,6%-ով ավելի է, իսկ կազմում է երկրի արտահանման ընդհանուր ծավալի 52.6 տոկոսը։ Ըստ տվյալների
յոթ ամսվա ընթացքում ԵՄ երկրներ է արտահանվել 503,5 մլն դոլարի ապրանք, ինչը 20,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, եւ կազմում է երկրի արտահանման ընդհանուր ծավալի 24,0 տոկոս:
Հունվար-հուլիսին արտահանման ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստան ՝ 303 մլն դոլարի չափով։ Դա 26 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանող երկրների հնգյակում են Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան եւ Ուկրաինան:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից ներկրվել է 1 303,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք (14,3 տոկոսով պակաս), ինչը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 26,3 տոկոսը: ԵՄ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 1 280,2 մլն դոլար (12,6 տոկոսով պակաս) եւ կազմել է ընդհանուր ներմուծման 25,8 տոկոսը: Արտադրանքի առավել մեծ ծավալներ են ներմուծվել Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից։
Նյութի աղբյուր՝ Arminfo
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները