Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով
Դիտվել է` 952
16.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչխարաբուծությունը գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է համարում և շարունակում է կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բարդությունների ֆոնին ներկայացնել տնտեսական լավ լուրեր: Այս անգամ դրական դինամիկան առնչվում է ոչխարի և այծի արտահանմանը։
2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:
«Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,- հայտնում է վարչապետ Փաշինյանը։
Հայաստանից ոչխար է արտահանվում Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։
Վերջին դիտումները
-
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին