Հայաստանի պետական պարտքը սկսեց նվազել, 2018 թվականի հունիսի 1-ին կազմելով 6,7 մլրդ դոլար
Դիտվել է` 7354
10.07.2018
Հայաստանի պետական պարտքն սկսել է նվազել, 2018 թվականի մայիսին`2.1%, մինչև $ 6,7 մլրդ (3.2 տրիլիոն դրամ), ինչը պայմանավորված էր ներքին պարտքի 5,5% և արտաքին 0,7% նվազումով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2018-ի հունվար-մայիսին պետական պարտքը նվազել է ընդամենը 0.3%, մասնավորապես, ներքին պարտքի 1.6% և արտաքին պարտքի 0.02% նվազման հաշվին: Տարեկան կտրվածքով պետական պարտքն ավելացել է 9.8%, այդ թվում, արտաքին պարտքը`12.2%, իսկ ներքին պարտքը` 4.9%:
Նշենք, որ Համաշխարհային բանկի հունիսյան նորացված զեկույցում Հայաստանի 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը նախորդ 3.8% փոխարեն նշվում է 4.1%, իսկ 2019-ի համար`4%: Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում Հայաստանի պետական պարտքի մասնաբաժինը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2018-ին կկազմի 58,6%, իսկ 2019-ին `58,3%:
Նշենք, որ 2017 թ. պետական պարտքն աճել էր 15.3%, մինչև $ 6,8 մլրդ (3.3 տրլն դրամ), այդ թվում`արտաքին պարտքի աճը կազմել է 14,6%, մինչև $ 5.5 մլրդ (2,7 մլրդ դրամ), իսկ ներքին պարտքի աճը`18.2 %, մինչև $ 1.3 մլրդ (619.5 մլրդ դրամ): Համեմատությանհմաար նշենք, որ 2016-ին արտաքին պարտքի աճը կազմել էր 11.6%, իսկ ներքին պարտքի աճը` 49%: Հայաստանում աճող պետական պարտքը և շարունակվող միգրացիան բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2018-ի հունվարի 1-ի դրությամբ արդեն հասցրել են $ 2.3 հազարի: Հաշվի առնելով միգրացիայի իրական չափերը, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կարող է լինել ավելի բարձր (վիճակագրական տվյալներով, 2018-ի հունվարի 1-ին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2,973 մլն, 2016-ի 2.986 մլն-ի և 5 տարի առաջվա 3,274 միլիոնի համեմատ): Նշենք, որ 2017-ին արտարժութային պահուստների միջոցով արտաքին պարտքի ծածկույթը նվազել է`45.9% -ից մինչև 39,6%: Պետական պարտքի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2016-ի վերջին կազմել էր 56.6%:
Վերջին դիտումները
-
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին