Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային պահը լինելու է ներառական տնտեսական աճի ապահովումը
Դիտվել է` 1367
21.07.2018
Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային պահը ներառական տնտեսական աճի ապահովումն է, որն ուղղված պետք է լինի ողջ բնակչության բարեկեցության աճին: Այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, մինչև «հեղափոխությունը» որոշ ոլորտի տնտեսական արդյունքները հանրության համար ունեին սահմանափակ մակարդակ, և բնակչության ոչ բոլոր հատվածներն էին օգտվում դրա պտուղներից:
Վարչապետի խոսքերով, ընդհանուր առմամբ, տնտեսական աճի կառուցվածքը պետք է վերանայվի: «Նախընտրական հեղափոխական աճի» դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ արձանագրված 7% աճը սպեկուլյատիվ էր և պայմանավորված էր պղնձի միջազգային շուկայի բարձր գներով: Իսկ երբ գներն իջնում են, այդ ժամանակ մեզ մոտ էլ ընկնում են ցուցանիշները», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել են վարչապետը, հիմնական շեշտադրումների վերանայման տնտեսական քաղաքականությունը չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր աշխատել են կամ բիզնես են վարել որոշակի տարածքում, պետք է իրենց տեղը զիջեն նորերին: Դա ընդամենը նշանակում է մարդկանց նոր խմբերի ներգրավում գործընթացին և ողջ քաղաքականության ներառականություն:
Ընդհանուր առմամբ, ըստ կառավարության ղեկավարի, սահմանելով հիմնական ուղեցույցները, կառավարությունն չի միջամտի շուկայական գործընթացներին: Ժամանակ առ ժամանակ, գործադիրը պետք է միայն վերահսկի աշխատանքների ընթացքը և անհրաժեշտության դեպքում ներդնի խթանման նոր տարրեր և գործիքներ: Նոր տնտեսական քաղաքականության սյուներից մեկը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը: «Մենք հետևողական ենք լինելու այս քաղաքականության իրականացման հարցում, որը կամրագրվի օրենսդրական մակարդակով, այդ թվում նաև Հարկային օրենսգրքում, ինչը կապահովի փոքր և միջին ձեռնարկությունների պաշտպանությունը», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ