+374 94 000 446

Հայաստանի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի ոչ մեծ ֆերմերային տնտեսություններին

Դիտվել է` 1100

11.06.2018
post single img

Ասիական զարգացման բանկի վարկային պորտֆելում սուվերեն վարկերին զուգահեռ մեծանում են նաև մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալը։ Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ներկայացնելով Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:

 ՀՀ գյուղատնտեսության  նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ  նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ  ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսևորում գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։  Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը:

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձևավորմանը և շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների հաշվառմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am

Ծառայություններ

Վերջին դիտումները