Հայաստանի իշխանություններն ակնկալում են տնտեսության մի շարք ոլորտների վերականգնում
Դիտվել է` 1232
15.07.2020
Այս տարվա ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցույց տվեց 16,7 տոկոս անկում, մայիսին՝ 12,8 տոկոս, կարծում եմ, հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես տարբերվելու է։ Այս մասին հուլիսի 13-ին ԱԺ հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Մասնավորապես, նա նկատել է, որ սպասվում է մի շարք ոլորտների վերականգնում։
Ընդ որում պարետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տնտեսական ակտիվության նվազումը կապված է ոչ միայն արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների, այլև գլոբալ տնտեսության միտումների հետ, որտեղ տեղի են ունենում կտրուկ անկումներ: Ավինյանը նշել է, որ արտակարգ դրության շրջանակներում երկարատեւ սահմանափակումների ռեժիմն այնպիսի ազդեցություն չի թողնում տնտեսության վրա, ինչպես կարող են համատարած սահմանափակումները՝ թեկուզ եւ կարճատեւ: «Սահմանված սահմանափակումները հանգեցնում են զգալի ցնցումների, որոնք հետագայում ազդում են հարակից ոլորտների վրա», - ասել է փոխվարչապետը: Այս առնչությամբ նա նշել է, որ նման սահմանափակումների վերացումից հետո որոշ ոլորտներ վերականգնման հնարավորություն չունեն։ Փոխվարչապետն այս առումով նշել է զբոսաշրջային ոլորտը, որը տուժել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ այսօր զբոսաշրջության հետ կապված իրավիճակը Հայաստանում նվազագույն չափով հավասարակշռված է, և քաղաքացիները կազմակերպում են իրենց հանգիստը՝ դուրս չգալով երկրից։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին նվազել Է տարեկան 3,9% - ով՝ արտահանման և ներմուծման անկման խորացման ֆոնին ։ Այս տարվա մայիսին 2019 թվականի մայիսի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 12,8 տոկոսով, ընդ որում միայն 2020թ. մայիսին աճելով 13,3 տոկոսով (ապրիլի 13,5 տոկոսով անկումից հետո): 2020թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության անկումն առավելապես պայմանավորել են շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտները, համապատասխանաբար, 23,4%, 10,8% եւ 4,2%: Բայց արդյունաբերության հատվածի և էներգահամալիրի ապահոված, համապատասխանաբար, 2,4% և 8,3% աճը զսպել է տնտեսական ակտիվությունը ավելի մեծ անկումից։ ՀՀ ԿԲ-ն 2020 թ ՀՆԱ-ի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ բացասական 4%:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով