Հայաստանի համար գլխավոր խնդիրը արտադրանքի և ծառայությունների արտահանման ՀՆԱ 50 տոկոսի հարաբերակցության հասնելն է
Դիտվել է` 1238
09.07.2018
Հայաստանի համար առաջնային խնդիրն այն է, որ արտադրանքի և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի 50% -ին հասնի, որտեղ, իհարկե, պետք է գերակշռի վերջնական արտադրանքը: Այդ մասին հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը` «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ և ժամանակակից մարտահրավերներ խորհրդաժողովի ընթացքում:
Ըստ նրա, 2017 թ . արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը` կազմելով 2,2 մլրդ դոլար: «2017 թ. ունենք արտահանման զգալի աճ` 25%: 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումը կազմել է 596 մլն դոլար, որը 34.3% -ով ավելի է 2017 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշից: Իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 47.6% -ով: ԵԱՏՄ անդամության օրոք Հայաստանում է երկու տարում արտահանումն աճել է մոտ 50% -ով, ինչը երկրի տնտեսության մրցունակության աճի կարևորագույն գործոն է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Առաջնային խնդիր է նաև արտահանման հետագա դիվերսիֆիկացումը: Անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները 5 մլրդ դոլարի արտահանում ապահովելու համար: Հիմնականում ԵԱՏՄ շուկաներում 2017 թ. ավելացել է քիմիական, դեղագործական արտադրանքի արտահանումը` (71.4%), փայտե արտադրանքի (50.5%), տեքստիլ և տեքստիլ արտադրանքի (35%), պատրաստի սննդի արտադրանքի (27%)արտահանումը, - ասել է փորձագետը:
Նրա խոսքերով, 2017 թվականին ԵԱՏՄ գծով գլխավոր գործընկերը Ռուսաստան արտահանումն աճել է 44.6% -ով: «Արտահանման զգալի աճ է դիտվում, մասնավորապես` պատրաստի արտադրանքի արտահանման: Ռուսաստան արտահանման աճը ընթանում է առաջընթաց տեմպերով: Արտահանման աճի համար առանցքային դեր է խաղում դրա կառուցվածքը: Պատրաստի արտադրանքի արտահանման աճի հիմնական հեռանկարըմ որն ապահովում է ԱԱՀ բարձր տոկոս, Ռուսաստանն է: Հրակավոր է օգտագործել ԵԱՏՄ հնարավորություններըՄիության այլ երկրներ արտահանման զգալի աճի հասնելու համար: Եվրամիություն Հայաստանն արտահանում է, հիմնականում, հումք՚, - ընդգծել է Թավադյանը:
Ըստ փորձագետների, երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են մաքսատուրդի վերացման շուրջ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ հետ, որը ենթադրում է բոլոր ընթացակարգերի պարզեցում: 2016-2017 թվականներին ռուսական ռուբլին արժեվորվել է 22,5% -ով, ուստի համապատասխանաբար աճել է Ռուսաստան արտահանողների արտարժույթով շահույթը` գազի գների նվազեցում: «Հայաստանը գազը ստանում է 1000 խմ դիմաց 150 դոլարով, իսկ տարածաշրջանում գազի գինը 180-190 դոլար է: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը սպառում է տարեկան մոտ 2 միլիարդ խմ գազ (2017 թ.` 1,996 մլրդ խմ, 7% աճ), էֆեկտը 70 մլն դոլար է: ԵԱՏՄ հետ պայմանագիրը կնքելիս գազի գինը կազմել է մոտ 400 դոլար 1000 խմ դիմաց, իսկ Հայաստանի համար նվազեցվել է 270-ից մինչև 189 դոլար», - բացատրել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԵԱՏՄ երկրներում ներդրումների առումով: Նրա ասելով, Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանից ուղղակի ներդրումները կազմում են բոլոր ներդրումների շուրջ 40% -ը: «Փոխադարձ ներդրումների գործոնը չափազանց կարեւոր է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար, ինչը ԵԱՏՄ պայմանագրի նպատակներից մեկն է՚, - նշել է փորձագետը: Նա նաև բնշել է, որ ավելացել է արտահանումը ԵՄ, ինչը, նախևառաջ, պայմանավորված է գունավոր մետաղների գների էական աճով:
Նա նաև գոհհունակության նշել է 2017 թվականին հայաստան այցելություններն ավելացել են 24%, զբոսաշրջություը` 18,7%. Նրա համոզմամբ, զբոսաշրջիկների թվի էական աճը ԵԱՏՄ անդամության արդյորւնք է: «2017 թվականին Հայաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել է 1,756 մլն դոլար, աճը` 14.6%: Հայաստանը փոխանցումներ են ստացվում, հիմնականում, Ռուսաստանից`63%: ԱՄՆ-ից փոխանցումները կազմել են 14%, Ուկրաինայից` 5.5%՚, - ասել է Թավադյանը:
Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ լրացուցիչ հնարավորություններ ստեղծել արտոնյալ վարկեր ստանալու համար, ընդ որում, «առաջին հերթին, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման համար՚: «300-ական մլդ դոլարի երկու արտոնյալ վարկ ուղղորդվել է մեր երկրի մարտունակության ամրապնդմանը: Այդ վարկերի արդյունավետությունն անվիճելի է: Հայաստանը նաև Ռուսաստանից 270 մլն դոլարի նպատակային վարկ և 30 մլն դոլարի որպես դրամաշնորհ է ստացել ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման համար՚, - ասել է փորձագետը:
Նրա ասելով, 2017 թվականի մակրոտնետսական ցուցանիշներն ապահովվել են, հիմնականում, ԵԱՏՄ ձևավորած պայմանների հաշվին. Մաքսատուրքերի վերացում, ընթացակարգերի պարզեցում, ռուսական ռուբլու փոխարշեքի կայունացում, Հայաստանի համար գազի գների նվազոցում: «Հրակ է նշել, որ Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության համակարգումը չափազանց կարևոր է: Առանց հակամենաշնորհային և հակակոռուպցիոն որոշակի ծրագրերի մշակման նույնպես անհնար կլինի աահովել տնտեսության իրական զարգացում և լիարժեք օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործըթնացների հնարավորությունները՚, - ամփոփել է ան:Նշենք, որ խորհրդաժողովը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարագցում՚ հետազոտական-վերլուծական ՀԿ-ն և Եվրասիական փորձագիտական ակումբը:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար