Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրի պորտֆելը վերամշակման հատվածում 2018 թվականին կազմել է 18 մլրդ դրամ
Դիտվել է` 2193
21.06.2018
2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:
Ինչպես տեղեկացրել է գյուղնախարարության մամուլի ծառայությունը, ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել 12 բանկ («ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Ամերիա», «Արարատ», «Արդշին», «Արմսվիս», «Ինեկո», «Կոնվերս», «Հայբիզնես», «Հայէկոնոմ», «Էվոկա», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ–Հայաստան բանկ») և 3 վարկային կազմակերպություն («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» (նախկին՝ ՓՄՁ ներդրումներ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»):
Պիլոտային ծրագրից օգտվելու նպատակով 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 25 նախնական հայտ՝ շուրջ 2 մլրդ դրամ գումարի չափով, որոնցից բանկերի կողմից հաստատվել են 20 ընկերության վարկի տրա-մադրման դիմումները՝ 1341.0 մլն դրամի չափով:
2018թ. ծրագիրը շարունակվում է առավել ընդլայնված ծավալով։ Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ։
2018թ. հունիսի 19-ի դրությամբ ծրագրից օգտվելու նպատակով 13 ընկերություն նախնական հայտ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ընդհանուր 3060,2 մլն դրամի չափով, որոնց վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ։
2018թ. մայիսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաստատվել են երկու հայտ՝ 489.0 մլն դրամի չափով, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրությունների փուլում։
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով