Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի շրջանառության աճը շարունակում է դանդաղել
Դիտվել է` 1536
01.10.2018
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառության տարեկան աճը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դանդաղել է` 23.5%-ից մինչև 22,3%, գերազանցելով 1.2 մլրդ.դոլարը, ինչը խթանվել էր արտահանման աճի դանդաղումով`36.6% -ից մինչև 31.7%, իսկ ներմուծման աճը դանդաղել է`18 3%-ից մինչև 17,9%, որոնց ծավալները համապատասխանաբար կազմել են 424,2 մլն դոլար և 804,8 մլն. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս երեք ցուցանիշներով էլ առաջատարն է Ռուսաստանը:
Ըստ վիճակագրության, Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության աճը հունվար-օգոստոսին արագացել է`24.4%-ից մինչև 26,1%, կազմելով 4,8 մլրդ դոլար, մասնավորապես, արտահանման աճը դանդաղել է`21,7% -ից մինչև 15,7%, կազմելով 1,6 մլրդ դոլար, իսկ ներմուծման աճի, ընդհակառակը, արագացել է`26% -ից մինչև 32%, մինչև 3.2 մլրդ.դոլար: Ռուսաստանից հետո առաջատարների թվում են` Չինաստանը, Շվեյցարիան և Գերմանիան, համապատասխանաբար`480,6 մլն դոլար, 311,4 մլն դոլար և 297,1 մլն դոլար, որոնց հաջորդում է Իրանը`216,6 մլն.դոլար: Իսկ շրջանառության ամենամեծ աճն արձանագրվել է Գերմանիայի հետ`50.8%, իսկ ամենացածրը` Իրանի հետ, կազմելով 28.1% .
Արտահանման գծով Ռուսաստանին հաջորդում են`Շվեյցարիան, Բուլղարիան, Գերմանիան և Իրաքը, համապատասխանաբար`213,8 մլն դոլար, 161,7 մլն դոլար, 104.6 մլն դոլար և 83.3 մլն դոլար, ընդ որում, տարեկան անկում է արձանագրվել միայն Բուլղարիայի հետ` 11.1%, իսկ ամենաբարձր աճն արձանագրվել է Շվեյցարիայի հետ`31.6%: Ներմուծման գծով Ռուսաստանին հաջորդում են`Չինաստանը, Գերմանիան, Իրանը և Թուրքիան, համապատասխանաբար`406 մլն դոլար, 192,5 մլն դոլար, 153,6 մլն դոլար և 152,8 մլն դոլար, ընդ որում, ամենամեծ աճն արձանագրվել է Գերմանիայի հետ`72.7%, իսկ ամենացածրը`Թուրքիայի հետ, կազմելով 13.6%:
Ընդհանուր առմամբ, արտահանման կառուցվածքում ամենամեծ անկումն արձանագրել է Թաիլանդը`91,2% տարեկան, իսկ ներմուծումն այնտեղից նվազել է 12,6%: Ի դեպ, ներմուծման ամենամեծ անկումը գրանցվել է Կանադայի հետ`71%, իսկ այս ուղղությամբ արտահանման աճը կազմել է 90.1%: Արտահանման ամենամեծ աճն առանձնացվել է Կիպրոսի և Ռումինիայի հետ`12.8-12.4 անգամ, իսկ ներմուծման գծով` Իրաքի հետ -11.7%:
Հայկական ապրանքների հիմնական գնորդներն են հունվար-օգոստոս ամիսներին եղել Ռուսաստանը `26.7% (արտահանման), Շվեյցարիան`13.5%, Բուլղարիան`10.2%, Գերմանիան`6.6%, Իրաքը`5.2%: Ներկրվող ապրանքների հիմնական մատակարարներն են եղել`Ռուսաստանը`25,4%, Չինաստանը`12.8%, Գերմանիան`6.1%, Իրանը` 4.9%, Թուրքիան`4.8%:
Հայկական ապրանքների արտահանման շարքում գերակշռող աճ է գրանսվել հանքային հումքի գծով`9.8%, մինչև 454,2 մլն դոլար, պատրաստի պարենային ապրանքների` 3.6%, մինչև 324,8 մլն, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից արտադրանքի`21%, մինչև 207,2 մլն դոլար, թանկարժեք մետաղներ և դրանցից արտադրանքի`3.2%, մինչև 194,7 մլն դոլար, տեքստիլ արտադրանքի գծով` 71.4%, մինչև 158 մլն դոլար: Ներմուծման գծով գերիշխում են` հանքային հումքը`460,9 մլն դոլար (աճը`17,1 %), քիմիական արդյունաբերության արտադրանքը`260,2 մլն դոլար (անկումը`5,6%), պատրաստի սննդի արտադրանքը`243,6 մլն դոլար (24,6%), հիմնական մետաղները`224 մլն դոլար (28,8%), տեքստիլ արտադրանքը` 209,7 մլն դոլար (աճը`33%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և ապրանքները`185,9 մլն դոլար (28% աճ), իսկ այց ցանկի առջևում է մեքենաների և սարքավորումների ներմուծումը`593,8 մլն դոլար (71,8% աճ):
Նշենք, որ 2018-ի հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվությունը Հայաստանում արագացել է 5,5% -ից մինչև 7,7%: Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, ՀՆԱ-ի աճը 2018-ին սպասվում է 5,6-6,9%, արտահանման աճը`8-10%, իսկ ներմուծման աճը`6-8%: Ըստ ՀԲ նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018 թ. կկազմի 4.1%, արտահանման աչը`10.1%, իսկ ներմուծման աճը`10,3%:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով