Հայաստանի բանկերի ղեկավարները քննարկել են միկրո և փոքր ձեռնարկություններին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցեր
Դիտվել է` 2066
08.04.2019
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրել է կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում: Հայաստանյան բանկերի ղեկավարները, որոնք հավաքվել էին մեկ հարկի տակ, քննարկել են բանկային հատվածի դերը՝ միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ֆինանսական ծառայություններ մատուցելիս առավելագույն կայունություն և ազդեցություն ապահովելու գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումը, որի մոդերատորը Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն էր, ազգային և միջազգային փորձագիտական շրջանակներին հրավիրել էր ուսումնասիրելու ՄՓՁ ֆինանսավորման ոլորտում գրանցված վերջին զարգացումները և իրենց մտորումները փոխանցելու բանկային հատվածի ներկայացուցիչներին: Հատուկ ուշադրության առարկա էր տեղական արժույթով վարկավորման կարևորությունը. մասնակիցները քննարկեցին տեղական արժույթի ֆինանսավորմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները և մտքեր փոխանակեցին հայ գործարարների համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:
ՀԵԵՀ-ի Վարչության նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Հայաստանում գրանցվածձեռնարկությունների շուրջ 95%-ը միկրո և փոքր ձեռնարկություններ են: Սա նշանակում է, որձեռնարկատերերը ոչ միայն երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, այլևզբաղվածության ապահովման կարևորագույն աղբյուր: Որպես Արևելյան Հարևանությանտարածաշրջանում ՄՓՁ ֆինանսավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը սատարողկառույց՝ ՀԵԵՀը մեծ գոհունակությամբ լծվում է Հայաստանում այս կարևոր հատվածիկայուն աջակցության համար բարենպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներին»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենքգոհունակությամբ արձանագրում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկերվարկային կազմակերպություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով ստացվածարդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք մեր համագործակցության հետագաընդլայնում»:
Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել ՀարավարևելյանԵվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսականզարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքրձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնայինտնտեսությունների համար: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը որոշիչգործոն է այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀի աջակցությամբ տեղական ֆինանսականհատվածի մասնակիցները ամրապնդում են իրենց կարողությունները, որպեսզի ձեռնարկեն այսթիրախային խմբի պատասխանատու ֆինանսավորումը: Տեղական գործընկերների միջոցովներդրումային գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ՝ ՀԵԵՀն իր ազդեցությունըմեծացնում է ՀԵԵՀ Զարգացման Հիմնադրամի միջոցով, որը տեխնիկական օժանդակություն, ուսուցում և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին ևհաստատություններին:
ՀԵԵՀն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ ԳերմանիայիՏնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ևԵվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջինպետականմասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀն իր կապիտալը ձևավորում է նվիրատուգործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավորինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:
Գերմանական «Ֆայնընս ին Մոուշն» ՍՊԸն (FinanceinMotionGmbH) ՀԵԵՀի խորհրդատուն է, իսկ Լյուքսեմբուրգի «Հաուկ ունդ Աուֆհոյզեր Ֆանդ Սերվիսիզ» ընկերությունը (Hauck & Aufhäuser Fund Services SA)՝ կառավարիչը:
ԵՄ4 Բիզնես Նախաձեռնությունը (EU4BusinessInitiative) ներկայացնում է Եվրամիության կողմիցԱրևելյան Գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ամբողջական աջակցությունը, որը միավորում է ԵՄին, նրա անդամպետություններին ու գործընկեր երկրներին` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա»:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով