Հայաստանի բանկային համակարգը կայուն է, սակայն անհրաժեշտ են բարեփոխումներ. քաղաքական ուժերի ղեկավարների տեսակետները
Դիտվել է` 2206
06.12.2018
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրեցին բանկային համակարգի բարեփոխումների իրենց ծրագրերը: Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն բանկային համակարգը բարեփոխելու ուղղությամբ:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց, որ իրենց թիմը կարևորում է տնտեսությունը վաշխառուական համակարգի ճիրաններից ազատելը:
«Պատահական չէ, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում կա 20-ից ավելի բանկ, էլ չեմ ասում՝ ինչքան վարկային կազմակերպություններ, գրավատներ, և դրանք օրեցօր սնկի պես աճում են: Սա ինչ է նշանակում, որ տնտեսության արյունը՝ ֆինանսը, որը պետք է ծառայեր նաև տնտեսական կարիքներին, իրականում ծառայում է մի քանի անձանց գերշահույթ բերելու գործին: Մինչև մենք այս խնդիրը չլուծենք, ոչ մի առաջընթաց տնտեսությունում չենք ունենալու:
Քանի որ մենք սոցիալական ուղղվածության կուսակցություն ենք, գտնում ենք, որ պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների սոցիալական ապահովության համար: Պետությունը պետք է օրենսդրական լծակներով ստիպի բանկերին ունենալ վարկային պորտֆելում հատուկ վարկատեսակներ»,-ասաց Հարոյանը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանի կարծիքով՝ բանկերը պետք է խթանեն արտադրության զարգացումը:
«Բանկերը պետք է խթանեն արտադրության զարգացումը: Մեր բանկերը արտադրություն չեն զարգացնում: Նրանց նպատակամղվածությունը բոլորովին այլ է: Բանկերը պետք է նպաստեն արդյունաբերության վերականգնմանը: Հարցրեք ձեռնարկատերերին, տեսեք ինչ վիճակ է. բանկը ոչ միայն զարգացում չի ապահովում, այլև խանգարում է զարգացմանը»,- ասաց Շիրինյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Հայաստանում կայուն բանկային համակարգ է:
«Հայաստանում դարձել է շատ հանրահայտ բանկային համակարգին հարվածելը, որովհետև դա ժողովրդի սրտից է բխում, բայց Հայաստանում կայուն բանկային համակարգ է, և այսօրվա բանկային համակարգի շնորհիվ է, որ դոլար-դրամ կուրսի տատանում չունենք: Պետք է ամեն ինչ անենք, որ կայուն երկիր ունենանք, էժան փողերը բերենք Հայաստան, մարդկանց էժան վարկեր տան: Մարդիկ ինչո՞ւ են դժգոհ բանկային համակարգից. վարկը շատ թանկ է, որովհետև ռիսկերը շատ մեծ են»,- ասաց Մարուքյանը:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր կառավարության օրոք 125 հազար մարդ արդեն իսկ «սև ցուցակներից» դուրս է եկել:
«125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և սրան ուզում եմ ավելացնեմ նաև այն 150 հազար քաղաքացիներին, ովքեր երթևեկության կանոնների տուգանքների համար 13 միլիարդ դրամի տակ էին, և նրանց հաշիվների մասնակի կալանք էր դրված, և դրա պատճառով ԴԱՀԿ-ի սև ցուցակներում էին, այդ մարդիկ նույնպես սև ցուցակներից դուրս են եկել: Այսօր կա շատ հստակ գործընթաց, որ բանկային համակարգը ֆինանսավորում է հենց արդյունաբերությունը: Այսօր բացված կենցաղային տեխնիկայի գործարանը ստեղծվել է ամբողջությամբ Հայաստանի բանկային համակարգի վարկերի միջոցով»,- ասաց Փաշինյանը:
ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց՝ բանկերը պարտավոր են սպասարկել քաղաքացիներին պատշաճորեն :
ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին 31 անգամ ավելացել են բանկերի ներգրավված ավանդները և 25 անգամ՝ վարկերը:
«Վարկային ռեսուրսները այս տարիների ընթացքում անընդհատ էժանացել են՝ հասնելով 5 տոկոսի՝ ավանդներում, և 10 տոկոսի՝ դոլարային վարկերում: Դա շատ մեծ նվաճում է, իսկ բանկերը լռություն են սիրում: Իհարկե, Վրաստանի օրինակը գայթակղիչ է, բայց պետք է անել այնպես, որ բանկերը չվախենան»,- ասաց Սարգսյանը:
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ հարցը Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի փոխհարաբերությունների դաշտի տիրույթում է, և դա քննարկման առակա չի դարձնի:
ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բանկերի սեփականատերերը պետք է վստահություն ունենան, որ կարողանան էժան գումարներ բերել երկիր և վարկեր տրամադրել գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի ու երիտասարդ ընտանիքների համար:
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանի բանկային համակարգը կայացած է և նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, սակայն խոսքն այն մարտահրավերի մասին է, որի առջև հայտնվել է հայ ժողովուրդը:
«1.5 միլիոն մարդ բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում գերի է ընկել: Այստեղ անհրաժեշտություն կա համակարգված պետական ծրագրի մշակման և իրականացման»,- ասաց Բաղդասարյանը:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով