Հարկային արտոնություններ ի շահ կոնկրետ կազմակերպությունների
Դիտվել է` 1996
19.08.2017
ՀՀ կառավարությունն իր նիստի ընթացքում օրերս հաստատեց խոշոր արտահանողներին շահութահարկի գծով արտոնություններ տրամադրելու կարգը, ըստ որի՝ տարեկան 40 մլրդ դրամից ավել արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20%-ից կնվազեցվի մինչև 5%, իսկ 50 մլրդ. դրամից ավել ունեցողների համար՝ մինչև 2%: Արտոնությունները չեն վերաբերում մի շարք կազմակերպությունների, մասնավորապես, այն ընկերություններին, որոնք իրականացնում են լեռնահանքային, ենթաակցիզային գործունեություն, զբաղվում են ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների և քարերի արտահանմամբ:
Պաշտոնական մեկնաբանությամբ՝ այս արտոնությունները կխթանեն ՀՀ արտահանումը և կնպաստեն այս կազմակերպություններում աշխատատեղերի ավելացմանը: Սակայն, որոշ աղբյուրների համաձայն, դրանք ուղղված են ի շահ կոնկրետ կազմակերպությունների, մասնավորապես, ինչպես նշում է «168 ժամ» պարբերականը, ցեմենտ արտադրող երկու խոշոր ընկերությունների` «Արարատցեմենտին» և Հրազդանի ցեմենտի գործարանին, որոնք տևական ժամանակ է, ինչ պարապուրդի են մատնված, և ոմն ռուսաստանցի գործարար մտադրություն է հայտնել զբաղվել գործարանների պայմանագրային կառավարմամբ և ապահովել ընկերությունների արտադրանքի արտահանումը:
Բացի այդ, ավելի վաղ մի խումբ փորձագետներ մտահոգություն էր հայտնում, որ այս արտոնությունները կարող են շահադիտաբար օգտագործվել երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, որի նկատմամբ այժմ կիրառվում են սանկցիաներ՝ Հայաստանի միջոցով վերաարտահանում իրականացնելու նպատակներով:
Վերջին դիտումները
-
06.12.2019
Շուտով կգործի անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու նոր կարգը -
04.12.2019
Առաջիկայում հայկական ավիափոխադրումների շուկայում կհայտնվի հայրենական նոր ավիաընկերություն -
28.11.2019
Մարզերում հանրային սննդի օբյեկտներին առնչվող օրինագծին հավանություն տրվեց ԱԺ հանձնաժողովի կողմից -
26.11.2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացմանը -
20.11.2019
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 3-րդ երկրից ներմուծման մաքսատուրքերի փոփոխությունը -
19.11.2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը -
14.11.2019
Մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը -
11.11.2019
Օրենքով սահմանված կարգով գրանցված և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկի վերադարձի միջոցով -
05.11.2019
Գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա -
21.10.2019
Անհատ Ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գործունեության ոլորտի արտոնությունները -
18.10.2019
Հարկային քաղաքականությունը հանրային սննդի ոլորտում՝ սկսած 2020թվ-ի հունվարի 1-ից -
17.10.2019
Եկամտային հարկի դրույքաչափերը` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից -
11.10.2019
2020 ԹՎ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՊՎԱԾ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ -
07.10.2019
Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է -
03.10.2019
Կառավարությունն ամփոփել է 2019 թվականի սեպտեմբերի սոցիալ-տնտեսական արդյունքները