Համաշխարհային պարտքն աննախադեպ աճել է. զարգացում, թե պատուհաս
Դիտվել է` 3948
19.08.2017
Համաշխարհային պարտքը շարունակում է աճել` 2014 թվականի կեսերին հատելով 199 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Այս մասին տեղեկանում ենք McKinsey գլոբալ հետազոտությունների ինստիտուտի օրերս հրապարակած հաշվետվությունից:
Գլոբալ վարկային «փուչիկի» առաջացրած ճգնաժամից յոթ տարի է անցել, սակայն հիմա, ավելի քան երբևէ, աշխարհը «խրված» է պարտքային բեռի տակ: McKinsey-ի կատարած հետազոտության համաձայն` համաշխարհային պարտքը (հաշվի են առնված պետական, տնային տնտեսությունների և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքերը) նախաճգնաժամային ցուցանիշի համեմատ ավելացել է մոտ 57 տրիլիոն դոլարով` ավելացնելով պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը 17%-ով: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականի վերջին համաշխարհային ընդհանուր պարտքը կազմում էր մոտ 142 տրիլիոն դոլար, իսկ 2000 թվականին` ընդամենը 87 տրիլիոն դոլար:
Զեկույցում առանձնացնում են մի շարք ուշագրավ հանգամանքներ, որոնք սպառնալիք կարող են դառնալ համաշխարհային տնտեսության համար: Առաջինը երկրների պետական պարտքի աննախադեպ աճն է. մի շարք երկրներում պետական պարտքի մակարդակը վերջին տարիներին նշանակալիորեն աճել է, իսկ իրավիճակը կարող են փրկել միայն նոր մոտեցումները, ինչպես, օրինակ, հիփոթեքային ավելի ճկուն քաղաքականության մշակումը, վարկավորման ստանդարտների խստացումը և այլն:
McKinsey-ի վերլուծաբաններն անհանգստություն են հայտնում Չինաստանի ընդհանուր պարտքի թռիչքաձև աճի հետ կապված: Այս երկրի պարտքը 2007 թվականի համեմատ համարյա քառապատկվել է` 7 տրիլիոն դոլարից հասնելով 28 տրիլիոն դոլարի, որն ավելի մեծ է, քան պետական պարտքը ԱՄՆ-ում և Գերմանիայում:
Սպառնալիքներից մեկն էլ բնակչության պարտքերի շարունակական աճն է, մասնավորապես, Ավստրիայում, Կանադայում, Դանիայում, Շվեդիայում և Նիդերլանդներում, ինչպես նաև Մալազիայում, Հարավային Կորեայում և Թայլանդում, ինչը բնակչության պարտք-եկամուտ հարաբերակցությունը հասցրել է ռիսկային մակարդակի:
Ստեղծված իրավիճակն իր մեջ պարունակում է լուրջ սպառնալիքներ, որոնք խոչընդոտ կարող են դառնալ համաշխարհային տնտեսության կայուն զարգացման համար:
Համաձայն զեկույցի, համաշխարհային պարտքի կառավարման և վերահսկողության համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ. տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է ուղիներ գտնեն բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ, խթանեն ՀՆԱ-ի աճը` արտադրողականության բարձրացման հաշվին, անհրաժեշտության դեպքում բարձրացնեն վարկ-գրավ հարաբերակցությունը, բանկերի նկատմամբ սահմանեն կապիտալի ավելի խիստ պահանջներ և այլն:
Պարտքը, անկասկած, հանդիսանում է տնտեսական աճի ֆինանսավորման կարևորագույն գործիք, սակայն երբեք չպետք է անտեսել դրա` խելամիտ կառավարման կարևորությունը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով