Համաշխարհային բանկը Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է հարկային վարչարարության բարելավման ծրագիր
Դիտվել է` 1766
29.05.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով (TADAT) բացահայտված թերությունները:
2019թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021թ. մարտի 31-ին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ողջունելով միջոցառման մասնակիցներին` ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում: Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոնի խոսքով ծրագիրը, ըստ էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որից հետո «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով