Հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության նպատակներից է պետական պարտքի կայունացումը
Դիտվել է` 1643
06.11.2018
Հաջորդ տարվա համար առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում կայունացնել պետական պարտքը: ԱԺ-ում 2019 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Հայաստանը դեռևս գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող պետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Եվ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: Այս տրամաբանությունը հուշել է այն հնարավորությունը, որն առկա է լինելու մյուս տարի, որպեսզի պետական կարիքները բավարարվեն ներառված պետական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ըստ այդմ, կնախատեսվում է, որ հաջորդ տարի մենք կունենանք հնարավորություն ընդամենը 1 տրիլիոն 642 մլրդ դրամ ծախսեր իրականացնելու, որը մեր ակնկալվող եկամուտների և մեր պարտք վերցնելու հնարավորության հանրագումարն է»,-ասաց Ջանջուղազյանը:
Նախատեսվում է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցները կօգտագործվեն որոշակի տրամաբանությամբ:
«Նախագիծը ներառում է գործող կարգավորումներին համապատասխան ՀՀ կարիքները: Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր են առանձին ծագրերի վերանայումներ, որոնք կարող են իրենց արտացոլումը գտնել բյուջեի հաստատումից հետո: Ջանջուղազյանը նշեց, որ եթե լինեն ծրագրեր, որոնք կպահանջեն օրենքում փոփոխություններ , ապա դրանք կներկայացվեն ԱԺ և կքննարկվեն»,- հավելեց նա:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով