+374 94 000 446

Գյուղնախարարությունն ուսումնասիրում է ֆերմերների և ռեստորանների միջև կապող օղակի դեր ստանձնելու հնարավորությունը

Դիտվել է` 449

27.03.2019
post single img

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է ֆերմերների/կոոպերատիվների և ռեստորանների միջև կապող օղակի դեր ստանձնելու հնարավորությունները:  Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի (Armenian Restaurants Assotiation - ARA) հիմնադիրների առաջին ժողովի շրջանակներում այդ մասին ասել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

«Մեր աջակցությամբ ստեղծվեցին գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց մենք կարող ենք աջակցել ռեստորանների հետ նրանց կապն ապահովելու հարցում։  Սակայն պետք չէ շատ միջամտել բիզնեսին, քանի որ նրանք միմյանց հետ ավելի լավ են աշխատում», - ընդգծել է նա։

Գ. Գևորգյանի կարծիքով, նման կապի ապահովումը լուրջ խթան կլիներ ինչպես հայրենական գյուղմթերքի արտադրության ավելացման, այնպես էլ վերջնական սպառողին նորմալ գնով իրացնելու համար: Նա ընդգծել է, որ գյուղմթերքը մի քանի միջնորդների միջոցով հասնում է վերջնական սպառողին, ինչը հանգեցնում է արժեքի բարձրացման։  Այս առումով նա օրինակ է բերել Yeremyan Projects-ը, որը մթերքը գնում է անմիջապես ֆերմերներից: «Կարծում եմ, դա սոցիալական կորպորատիվ պատասխանատվության լուրջ բաղադրիչ է», - նկատել է նա:

Նշենք, որ 2018 թվականին ստեղծված Հայաստանի ռեստորանների ասոցիացիան (Armenian Restaurants Assotiation - ARA)  երկրի ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին միավորող հարթակ : ARA-ն իր գործունեության շրջանակներում մտադիր է պաշտպանել ռեստորանատերերի իրավունքները, բարձրացնել արդիական խնդիրները, ուսումնասիրել ոլորտի զարգացման միջազգային միտումները, նպաստել միջազգային գործընկերների հետ համագործակցությանը, ապահովել մասնակցությունը միջոցառումներին (այդ թվում ՝ փորձի փոխանակման):

Ծառայություններ

Վերջին դիտումները