Գյուղնախարարությունն առաջարկում է ինտենսիվ պտղատու այգիների հիմնմանը պետական աջակցության երկու տարբերակ
Դիտվել է` 1966
15.04.2019
Գյուղնախարարությունն առաջարկում է օգտվել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրից, որը ենթադրում է արտադրանքի մրցունակ ինքնարժեք, շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից:
Ինչպես հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ինտենսիվ պտղատու այգիներ հիմնել ցանկացողներին պետությունը կաջակցի, մասնավորապես, առաջարկվում է օժանդակության երկու տարբերակ։
Առաջին տարբերակն առաջարկում է օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի: Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար։
Երկրորդ տարբերակը ենթադրում է, որ պետությունը կհատուցի հիմնված այգու ծախսերի 40%-ը, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։ Փոխհատուցում կտարադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի, 0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։
Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է՚, - ասվում է հաղորդագրությունում:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով