Գյուղական համայնքներում կապահովվի հողօգտագործողների սեզոնային զբաղվածությունը
Դիտվել է` 1631
21.06.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում հավանության է արժանացել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կարող է ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:
Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օրվա համար նախատեսվում է վճարել 4000 դրամ, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում նաև փոխհատուցում՝ մեկ ժամվա համար 5000 դրամի չափով:
«2019թ. մայիսի 31-ի դրությամբ ծրագրի իրականացման ընթացակարգի համաձայն, արդեն կատարվել են հետևյալ աշխատանքները.
- մարզպետարանները գյուղական համայնքներից ստացել, ամփոփել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են փոխանցել ծրագրում ընդգրկման ենթակա հողօգտագործողների ցուցակները,
- զբաղվածության տարածքային կենտրոնները ծրագրում ընդգրկելու նպատակով իրականացրել են հողօգտագործողների հաշվառման գործընթացը:
Ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որի շրջանակում նախատեսվում է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի:
Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով