Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ քննարկվել են համատեղ ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում
Դիտվել է` 1746
20.06.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և պետությունը միջոցներ է ձեռնարկում այս ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու և նրանց մրցակցային կարողությունները բարելավելու ուղղությամբ:
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանում GIZ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում` նաև «Մասնավոր հատվածի զարգացում և տեխնիակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակում արդեն վեց տարի աջակցություն է ցուցաբերվում գինեգործության և տուրիզմի ոլորտներին:
Աննա Կեմպան փաստել է, որ վերջին տարիների ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել GIZ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև, հատկապես Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով` ուղղված Հայաստանում գինեգործության զարգացմանը: Այս համագործակցության արդյունքներից են շարունակական օժանդակությունը Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիային, ինչպես նաև մի շարք մարզերի տնայնագործ գինեգործների: Միաժամանակ նա վստահեցրել է, որ GIZ-ի ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ:
Քննարկվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծմանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:
Նյութի աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար