+374 94 000 446

Fitch- ը Երևան քաղաքի վարկանիշը հաստատել է`«Բ +», «Դրական» կանխատեսումով

Դիտվել է` 1239

06.06.2018
post single img

Fitch Ratings Երևան քաղաքի թողարկողի դեֆոլտի արտարժույթով (ԹԴԱ) և տեղական արժույթով երկարաժամկետ վարկանիշները վերահաստատել է «Բ +» մակարդակում, «Դրական» կանխատեսումով, ինչպես նաև արտարժույթով կարճաժամկետ ԹԴԱ վարկանիշը`«Բ» մակարդակում

Ինչպես հաղորդում է Fitch Ratings կայքը, վարկանիշների վերահաստատումը հաշվի է առնում երկրի իշխանությունների տեղական և տարածաշրջանային մարմինների թույլ ինստիտուցիոնալ միջավայրը, քաղաքի ընդունելի բյուջետային ցուցանիշների համադրմամբ, որոնք աջակցվում են կառավարության կայուն տրանսֆերտներով: Վարկանիշներում հաշվի են առնվում նաև Երևանի մայրաքաղաքային կարգավիճակը և զրոյական պարտքը: «Դրական» կանխատեսումն արտացոլում է սուվերեն վարկանիշներով կանխատեսումը: 

Հիմնական վարկանիշային գործոնները

Ինստիտուցիոնալ միջավայրը («անբարենպաստ» գործոնի գնահատականը).

Երևանի վարկանիշները սահմանափակվում են Հայաստանի վարկանիշներով («B +» «Դրական» կանխատեսում) և, մասնավորապես, երկրի իշխանության տեղալան և տարածաշրջանային մարմինների համար, որը Fitch- ը գնահատում է որպես թույլ: Այդ միջավայրն ունի կայուն զարգացման ավելի կարճ պատմություն, միջազգային մյուս թողարկողների համեմատ: Թույլ ինստիտուցիոնալ միջավայրը պայմանավորում է երկրի իշխանության տեղալան և տարածաշրջանային մարմինների բյուջետային քաղաքականության ավելի ցածր կանխատեսելիություն, նեղացնում նրանց պլանավորման հորիզոնը և խոչընդոտում երկարաժամկետ զարգացման ծրագրերին:

Բյուջեի կատարման ցուցանիշներ (ակնկալվող «Չեզոք» գործոն). Ըստ գործակալության ակնկալիքների, Երևանի բյուջեի ցուցանիշներն ընդունելի կմնան գործառնական մարժայով, արտահայտված ցածր միանիշ թվով, 2018-2020 թվականներին (2017-ին`2,9%): Fitch- ը տնտեսության ֆոնին կանխատեսում է քաղաքի գործառնական մարժայի բարելավում, որը Հայաստանում կանխատեսվում է միջնաժամկետ հեռանկարում: Fitch- ը նաև սպասում է, որ Երևանի բյուջեն մոտ կլինի 2018-2020 թվականներին հավասարակշռվածին, ինչը գտնվում է պատմական ցուցանիշների մակարդակում (2017 թվականի 0.7% պրոֆիցիտի համեմատ:

Երևանի ֆիսկալ կատարումը կախված է կենտրոնական կառավարության ֆինանսական օժանդակությունից և մենք հավատում ենք, որ քաղաքը կշարունակի կենտրոնական կառավարությունից ֆինանսական աջակցություն ստանալ: Ընթացիկ տրանսֆերտները 2017 թվականին ապահովել են քաղաքի եկամուտների 72%-ը:

Երևանի կապիտալ ծախսերը 2017 թվականի վերջի դրությամբ կազմել են բոլոր ծախսերի 7.3%-ը, ինչը գտնվում է նախորդ տարվա ցածր կետի վրա, երբ դրանք 2013-2015 թվականների 19.5% համեմատ կրճատվեցին մինչև 7%: Fitch-ը 2018-2020 թվականներին կանխատեսում է կապիտալ ծախսերի աստիճանաբար բարելավում, մինչև բոլոր ծախսերի 8-9%-ը: Քաղաքի կապիտալ ծախսերի մեծ մասը ֆինանսավորվում է կենտրոնական կառավարության տրանսֆերտների և դոնորների դրամաշնորհների, ինչպես նաև ակտիվների վաճառքի միջոցով:

Պարտք և մյուս երկարաժամկետ պարտավորություններ («Չեզոք» գործոնի գնահատական).

2017-ի վերջի դրությամբ Երևանը չուներ որևէ պարտք կամ երաշխիք: Երևանը 2018-ից ի վեր պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ: Ազգային իրավական համակարգի վիճակը, որը որոշում է պարտքի նեգրավումը կամ երաշխիքների տրամադրումը, սահմանափակում է քաղաքաի կողմից փոխառությունների ներգրավումը: 2017 թվականի վերջի դրությամբ քաղաքի իրացվելիության դիրքը բարելավվել է. դրամական միջոցներն ավելացել են մինչև 1.9 մլրդ.դրամ (2016-ին`1.4 մլրդ.դրամ): Քաղաքը դրամական միջոցները պահում է գանձապետական հաշիվներում, քանի որ միջոցների տեղաբաշխումն առևտրային բանկերի ավանդներում արգելված է ազգային օրենսդրությամբ:

Տնտեսություն («անբարենպաստ» գործոնի գնահատական). Երևանը, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգտվել Հայաստանում միջին եկամտաբերության կանխատեսվող տնտեսության վերականգնման արդյունքից: Իր մակրոտնտեսության կանխատեսմամբ, Fitch-ը 2018-2019 թթ. ակնկալում է ազգային տնտեսության տարեկան աճ`մոտ 4%: Հանդիսանալով մայրաքաղաք և ամենաշատ բնակեցված քաղաք, Երևանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն շուկան, ծառայությունների զարգացած ոլորտով: Միևնույն ժամանակ, Երևանի հարստության չափանիշները համեմատաբար համեստ են շարունակում մնալ համաշխարհային համատեքստում, քանի որ Fitch-ը գնահատում է Հայաստանի 2017-ի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն`3,928 ԱՄՆ դոլարի համարժեքով:

Կառավարում և վարչարարություն («չեզոք» գործոնի գնահատում). Երևանի վարչակազմը հավատարիմ է բյուջետային հավասարակշռված և խթանող քաղաքականությանը, իսկ կենտրոնական կառավարությունը շարունակում է մնալ քաղաքի համար կարևոր ֆինանսավորման աղբյուր: Ինստիտուցիոնալ սահմանափակումների պատճառով քաղաքի պլանավորման հորիզոնը բավականին կարճ է, սահմ,անափակված է մեկ ֆինանսական տարով, ինչը խոչընդոտում է վարչակազմի կանխատեսման կարողությանը և բարդացնում ռազմավարական պլանավորումը և ներդրումների տեղաբաշխումը:

Գործոններ, որոնք կարող են ազդել վարկանիշի վրա ապագայում

Սուվերեն վարկանիշների փոփոխության դեպքում նման նգործողություններ տեղի կունենան նաև քաղաքի վարկանիշների գծով, քանի որ Երևանի վարկանիշները զսպվում են Հայաստանի վարկանիշներով:

AmRating-ի վերլուծաբանների առաջարկով Երևանին վարկանիշի տրամադրումը պայմանավորված է փոխառու պարտավորությունների շուկա դուրս գալու Երևանի քաղաքապետարանի պլաններով: Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է 7 միլիոն եվրոյի պայմանագիր, որի միջոցները կողղվեն Երևանի էներգետիկ արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրի ստորագրումն աննախադեպ է, քանի որ Երևանի համայնքն առաջին անգամ է ստորագրում սուվերեն վարկային պայմանագիր: Երևանը դարձավ առաջին համայնքը, որը վարկ կստանա միջազգային կազմակերպույթունից, առանց երախշավորման, ինչը Երևանի նկատմամբ վստահության լավագույն ցուցանիշն է:-կ-

Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին և կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Ֆիչ Ռեյթինգս (Fitch Ratings)  գործակալության https։//www.fitchratings.com/ պաշտոնական կայքում:

 

Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am

Ծառայություններ

Վերջին դիտումները